Քաղաքական

02.10.2015 15:35

Թոմաս դե Վաալ. «Ադրբեջանին ձեռնտու չէ ստատուս քվոն»

Թոմաս դե Վաալ. «Ադրբեջանին ձեռնտու չէ ստատուս քվոն»

«Լարվածության նոր փուլ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում» թեմայով քննարկման ժամանակ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն ասել է, որ Ադրբեջանին ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն, և դա է պատճառը, որ հրադադարի ռեժիմը խախտում է։

–Իրադրության վրա ազդելու Ադրբեջանի միակ լծակը պատերազմականն է: Բայց պատերազմն Ադրբեջանի համար մեծ ռիսկ է, քանի որ նա այնքան ռազմական պոտենցյալ չունի, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսի: Հայտնի չէ նաև, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի,–հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։