Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ–Հայաստանը իրականացնում է «Գնիր հայկականը» համազգային արշավը
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչն իրականացնում է «Գնիր հայկականը» համազգային արշավը։ «Հազարամյակի մարտահրավերներ-հիմնադրամ-Հայաստանի համակարգման ղեավար Էսթեր Հակոբյանը նշել է, որ արշավը նպատակ ունի խթանել հայկական արտադրանքի տարածումը հայ սպառողների շրջանում:
-Այս նախաձեռնությունը ստացել է ՀՀ Կառավարության հավանությունը և նրա հովանավորությունը: Արշավը կնպաստի հայկական արտադրանքի վաճառքի ծավալների աճին ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտասահմանում՝ ընդլայնելով տեղական արտադրողի շուկայաբաժինը և նվազեցնելով ներկրման ծավալները: «Գնիր հայկականը»արշավը կփորձի տեղական սպառողների մոտ արթնացնել հայրենական արտադրանքի հանդեպ հպարտության և վստահության զգացում,-նշված էր հաղորդագրության մեջ։

7or.am