Գալուստ Սահակյանը շահեկան է համարում ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին վաճառելը
ՀԷՑ-ի վաճառքը Սամվել Կարապետյանին բիզնես իմաստով շահեկան կլինի: «Tert.am»–ը հայտնում է, որ մի քանի լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
«Սա, կարծում եմ, Հայաստանի նկատմամբ Սամվել Կարապետյանի դրսևորումն էր»,- նշեց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե ՀԷՑ-ը պարտքերի մեջ է, իսկ գնորդն օֆշորային գոտում գրանցված ընկերություն է, Գալուստ Սահակյանն ասաց, որ այն ընկերությունը, որը պետք է հիմնականում գործարքին մասնակցի, Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ»-ի մեջ է մտնում, նրա բիզնեսի մի մասն է կազմում:
«Իսկ օֆշորայինից շատ պետք չի վախենալ. սա այն դեպքը չէ, որ անհատների մեջ կարող են մարդիկ փախչել, որովհետև եթե նայեք մեր ընդհանուր օրենսդրությունը, պայմանագիրը, վերահսկողության մեխանիզմներն այնպիսին են, որ որևէ մեկը չի կարող անհեթեթ կերպով ձախողել իրավիճակը: Ով ձախողվեց՝ նա կպատժվի, կտուժի»,- վստահեցրեց ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ «Tert.am»–ում։