Մեկնաբանություն

01.10.2015 17:46


«Իսլամական պետության» «հայաստանյան» մասնաճյուղը

«Իսլամական պետության» «հայաստանյան» մասնաճյուղը

Հայաստանյան «արևմտամետները» շատ մազալու դեմքեր են։ Ավելի ճիշտ՝ «Անորսալի Ջոյի» կարգավիճակ ունեցող դիշովկեք։

Սրանց մասին ո՛չ Օբաման է լսել, ո՛չ Օբամայի բաջանաղի օգնականը, ո՛չ բաջանաղի օգնականի քենին, ո՛չ Պուտինը, ո՛չ Պուտինի վարսավիրի աներձագը, ոչ էլ Կրեմլի հավաքարարը, բայց, արի ու տես, որ սրանք համացանցում հերոսական մարտեր են մղում Օբամայի համար, կռիվ են տալիս Պուտինի դեմ և պայքարում «միջազգային արևմտամետ ինտերնացիոնալի» համար։

Իրականում այդ «արևմտամետները» մանր ժուլիկներ են և համատեղությամբ նաև թուրք–ադրբեջանական քաղաքական գիծը սպասարկող 5–րդ շարասյան ներկայացուցիչներ, որոնցից մեկը՝ Վահան Մարտիրոսյանը, օրերս հայտնվեց Բաքվում («արևմտամետների» տիրույթում կան նաև «ազնիվ քյարփինջներ», բայց դե, դա պատկերը չի փոխում)։ Քանի դեռ մյուս վահանները չեն ինքնաբացահայտվել, շարունակում են «արևմտամետ» խաղալ։

Ժանրի կանոնների համաձայն՝ սրանք պետք է լիզեն Օբամայի կոշիկները և Պուտինի դեմ կենաց–մահու կռիվ տան, ու հենց այդպես էլ վարվում են։ Ըստ այդմ՝ այն, ինչ կանի Պուտինը, պետք է որակվի որպես վատ բան, իսկ այն, ինչ կանի Օբաման, լավ բան։

Այդ բանաձևի շրջանակներում մեր «արևմտամետները» ողջունում էին Ուկրաինայի որոշումը և չնկատելու տալիս այն, որ ուկրաինական քաղաքական էլիտան իր «նախաձեռնողականությամբ» տարավ այդ երկիրը քայքայման ու մասնատման։

«Արևմտամետներին» դա չի հետաքրքրում, և նրանք ուզում են, որ Հայաստանն էլ գնա Ուկրաինայի ճանապարհով, այսինքն՝ հանուն «միջազգային արևմտամետ ինտերնացիոնալի»՝ դառնա մանրադրամ աշխարհի հզորների ձեռքում՝ կորցնելով տարածքները և մարդկանց։

Հիմա «արևմտամետների» սիրելին դարձել է «Իսլամական պետությունը»։ Այն ահաբեկչական կազմակերպությունը, որը մարդկանց կյանքից զրկելը դարձրել է իր բրենդը։

Կարո՞ղ եք երեք անգամից կռահել, թե ինչու են «արևմտամետ» դիշովկեքը դարձել «Իսլամական պետության» վկա։ Կռահելը դժվար չէ։

Քանի որ ՌԴ–ն որոշել է ԻՊ դեմ պայքարում օդուժով աջակցել Ասադին, «արևմտամետները» միանգամից դարձել են սուննի ահաբեկիչների ջերմեռանդ պաշտպաններ։ Ոչինչ, որ սրանք նաև հայերին են սպանում Սիրիայի և Իրաքի տարածքում, ինչպես նաև մեր եղբայր եզդիների ցեղասպանությունը կազմակերպում։

Սրանց փող են տալիս, որպեսզի «արևմատամետ» խաղան, իսկ Պուտինին հայհոյելը մեծածախ գներով է վճարվում։ Ահա այսպիսին է այս պոռնիկների էությունը։

Տնաբույծ «արևմտամետների» համար Հայաստան գոյություն չունի։ Անկախ Հայաստանը չկա։ Կա տարածք, որը պետք է ծառայեցնել «գլոբալ» նպատակների՝ ձեռքի հետ փող աշխատելով։ Սրանք «Իսլամական պետության» «հայաստանյան» մասնաճյուղի ներկայացուցիչներն են։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը