Տնտեսական

01.10.2015 15:01


Դատախազներին համակարգիչ գնելու համար բյուջեից գումար տրվեց

Դատախազներին համակարգիչ գնելու համար բյուջեից գումար տրվեց

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է 337 դատախազի նոր համակարգիչ գնելու համար պետբյուջեից 39 մլն 350 հազ. դրամ հատկացնել։ Այս մասին նախագիծը ներկայացրել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ դա արվում է «Mulberry» համակարգի շահագործումն ապահովելու նպատակով, իսկ դատախազության համակարգչային տեխնիկան և գրասենյակային գույքը վերջին 7 տարիներին գրեթե չի թարմացվել։

Իսկ օգտագործման համար անպիտան համակարգիչները ներկայացվել են դուրսգրման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը