Կուտակայինը չվճարելու դեպքում քաղաքացու գույքի վրա արգելանք կդրվի
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ կկատարվեն։ Այս մասին որոշվել է Կառավարության այսօրվա նիստում։
Ըստ այդմ՝ սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինն անձից գանձելու է չվճարված գումարը այդ մասին պատշաճ ծանուցումից հետո: Իսկ մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը քաղաքացու գույքի վրա կարող է արգելանք դրվել:
Գանձման ընթացքում սոցիալական վճար կատարողի կողմից պարտավորությունները մարվելու դեպքում գումարը գանձելու մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում, և գանձումը դադարեցվում է:

7or.am