Քաղաքական

01.10.2015 14:53

Ըստ Բրայզայի՝ ԼՂ հարցով Ռուսաստանի վրա ճնշում պետք է գործադրվի

Ըստ Բրայզայի՝ ԼՂ հարցով Ռուսաստանի վրա ճնշում պետք է գործադրվի

«Dailykarabakh»-ին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցով նախկին օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան որևէ գործոն չի տեսնում, որը մոտ ապագայում բեկումնային կլինի ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Այս մասին հայտնում է «Minval.az» կայքը։

Բրայզան հավելել է, որ արևմտյան առաջնորդները պետք է պնդեն, որ ղարաբաղյան հակամատրության հարցը մտնի Ռուսաստանի հետ օրակարգ։

«Եվ այդ հարցով ճնշում գործադրվի Ռուսաստանի վրա։ Արևմուտքը պետք է կարևորի ԼՂ հակամարտության խնդրի լուծումը, թեև զբաղված է Սիրիայով, «Իսլամական պետությամբ», ներգաղթյալներով, ուկրաինական ճգնաժամով և այլ հարցերով»,-ասել է Բրայզան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։