Նկարիչների միությունը գոյատևում է իր սենյակների վարձակալների շնորհիվ
-Մեր աշխատանքի վրա ճգնաժամի ազդեցությունը չենք զգում շատ պարզ պատճառով՝ մենք միշտ եղել ենք ճգնաժամի իրավիճակում,- այսօր «Դուպլեքս» ակումբում ասել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ նշելով, որ ՀՀ պետական բյուջեից իրենց միությունը ոչ մի լումա չի ստանում՝ պատճառաբանությամբ, որ այն հասարակական կազմակերպություն է, և ի՛նքը պետք է հոգա սեփական ծախսերը։
-Միշտ աշխատել ենք եզրին հասած վիճակում։ Նկարիչների միությունը գոյատևոմ է իր շենքի (Աբովյան 16) որոշ սենյակների վարձակալման հաշվին: Ճգնաժամը կարող է ազդել այդ վարձակալների վրա։ Եթե նրանցից մեկը դուրս գա, Նկարիչների միությունը գուցե վերանա։
Կ. Աղամյանը նաև հավելել է, որ միության ցուցասրահներն էլ վերանորոգվել են փոխգործարքի շնորհիվ՝ մի կազմակերպության են «վաճառել» միության շենքի տանիքը, ինչի դիմաց այդ կազմակերպությունը վերանորոգել է ցուցասրահները։
Ֆինանսական խնդիրների պառճառով արտերկրում հայ նկարիչների գործերի ներկայացման հետ էլ խնդիրներ կան, իսկ նկարիչների միջազգային համաժողովներին մասնակցում են միայն այն ժամանակ, եթե հրավիրող կողմն է հոգում բոլոր ծախսերը։

7or.am