Հանրագիտարանում որպես Հայաստանի հիմնական կրոն է նշվել ուղղափառությունն ու իսլամը
Հայաստանի գրախանութներում գնորդների ուշադրությանն են ներկայացնում ռուսական հրատարակչությամբ մի աշխարհագրական հանրագիտարան, որտեղ Հայաստանին նվիրված էջը կսարսափեցնի և հունից կհանի ցանկացած hայի:
«Большая иллюстрированная энциклопедия географии» ' կոչվող մոտ տասը հազար դրամ արժողությամբ հանրագիտարանը լույս է տեսել 2009 թվականին' ռուսական «Махаон» հրատարակչության կողմից' բրիտանական «The kingfisher geography encyclopedia» ընկերության հետ համագործակցության շրջանակներում:
Հանրագիտարանում Հայաստանը ներկայացվում է տրամաբանության բոլոր սահմաններից դուրս գտնվող փաստերով' նախ, որ Հայաստանում հիմնական լեզուն, բացի Հայերենից, նաև ադրբեջաներենն է, Հայաստանի հիմնական կրոններն են ողղափառությունը և իսլամը' մասնավորապես շիա ուղղությունը, ինչպես նաև նշվում է, թե 1988-89 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել պատերազմ' Արցախի կարգավիճակի պատճառով, որտեղ Արցախը ներկայացվում է' «Ադրբեջանի պատմական տարածք' մեծամասամբ հայերով բնակեցված»: Հանրագիտարանում զավեշտալի և զայրացուցիչ է նաև
Հայաստանը ներկայացնող լուսանկարը. դաշտում կարտոֆիլ հավաքող երկու գյուղացի' տարեց կին ու տղամարդ, որոնց կերպարանքն ավելի շատ ադրբեջանցու հետ կարելի է ասոցացնել, քան հայի:
Մի խոսքով, Հայաստանի ու հայերի մասին տեղեկություն ստանալ ցանկացող արտասահմանցին, այս հանրագիտարանը դիտելով, կարող է միայն եզրակացնել, որ Հայաստանը մուսուլմանական հետամնաց մի երկիր է' հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող հետամնաց բնակչությամբ:
Դիմում ենք Ազգային Անվտանգությանը' պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խայտառակության պատվիրատուներին հայտնաբերելու համար,իրավական դաշտում պատասխանատվության ենթարկել սրանց,դադարեցնել այս գրքերի վաճառքը,և գրողներին ստիպել հերքումով հանդիես գալ: Հայաստանում կան երիտասարդներ,կան ազգային ուժեր,ովքեր պահաջատեր են և հետևում են ամեն ապազգային երևույթի:

Հայազն Երիտասարդների Միաբանություն