Լրահոս

18.11.2009 17:02


Ֆինանսների նախարար. «Հայաստանը գնահատվում է որպես բիզնես անելու ոչ վատ երկիր»

Ֆինանսների նախարար. «Հայաստանը գնահատվում է որպես բիզնես անելու ոչ վատ երկիր»

ՀՀ կառավարության ներկայացրած պետբյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին հարց է ուղղել, թե ինչպես է գնահատում օրերս Բուդապեշտում կայացած էներգետիկ ֆորումի ժամանակ «Դոյչե» բանկի ներկայացուցչի հայտարարությունը, թե Հայաստանում ներդրումներ կատարել չի կարելի. Հայաստանն անապահով գոտի է, որովհետև բիզնեսի զարգացման ցանկացած «արջերին» բռնում են հայկական օլիգարխները, և բիզնեսի զարգացումն այնտեղ հնարավոր չէ։

-Նորմալ եմ համարում «Դոյչե» բանկի փորձագետի կողմից արված հայտարարությունը։ «Դոյչե» բանկը մասնավոր կառույց է, ունի իր մոտեցումներն ու գնահատականները։ Այդպիսի գնահատականները շատ բազմազան են, որոնք վերաբերում են ինչպես Հայաստանին, այնպես էլ այլ երկրների։ Ես Ձեզ կարող եմ բերել մի շարք գնահատականներ, որոնք բավականին դրական են, և Հայաստանը գնահատվում է որպես բիզնես անելու ոչ վատ երկիր,-հայտարարել է Տիգրան Դավթյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը