Լրահոս

28.09.2010 10:39


ԱՄՆ–ի առաջին տիկինը ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովին մասնակցող պետությունների ղեկավարների կանանց համար նվերներ է պատրաստել

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման նախապատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցող պետությունների ղեկավարների կանանց արժեքավոր նվերներ տալ։

Միշել Օբաման մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցող երկրների ղեկավարների կանանց պահածոյացված բանջարեղեն, երիցուկի փունջ, սոյայից մոմեր և թեյի բաժակներ նվիրել։

Այս տարվա նվերների գլխավոր առարկան Սպիտակ տան այգին է դարձել, որը Օբամայի ընտանիքին և Սպիտակ տան հյուրերին կերակրում է համեղ ու թարմ բանջարեղենով։

-ԱՄՆ ժամանած օտար պաշտոնյաներին նվերներներ հանձնելը վաղեմի ավանդույթ է, որը օգնում է հաղթահարել մշակութային արգելքներն ու ծառայում է իբրև բարեկամության և խաղաղության խորհրդանիշ,-ասված է  Սպիտակ տան մամուլի ծառայության տարարծած հաղորդագրության մեջ։

Յուրաքանչյուր զամբյուղում, որտեղ հյուրերը կգտնեն մեկ տարվա պահածոյացված բանջարեղեն, մի գրություն կա. «Պատրաստված է բացառապես Միշել Օբամայի համար»։

Նշենք, որ տարաները ձևավորել են են Կալիֆորնիայի լավագույն նկարիչներ Միքայել Կրոունը և Կարին Հիբմայը, որոնց  ոգեշնչել է տիկին Օբաման։

Այս խորագրի վերջին նյութերը