Տնտեսական

30.09.2015 12:54


Մթերվել է 129 հազար տոննա խաղող

Մթերվել է 129 հազար տոննա խաղող

Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 167 000 տոննա խաղող, որից 129 000 տոննան մթերվել է։

Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է նաև 4630 տոննա խաղող։

Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը