Սերժ Սարգսյանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ–ում հանդիպել են Օբաման և Սարգսյանը։ Նրանք կարճ զրույց են ունեցել։
Նաև հայտնում են այն մասին, որ այդ կարճատև զրույցի ժամանակ քննարկվել են համահայկական նշանակության հարցեր։
Դրանից ավելին մեզ չեն հայտնում, ինչից կարելի է եզրակացնել, որ փաստացի տեղի է ունեցել զուտ արարողակարգային հանդիպում, ու «ոնց ես–ոնց չես»–ից այն կողմ զրույցը չի անցել։
Ինչ վերաբերում է «համահայկական նշանակության հարցերին», ապա դա շատ հարաբերական ու առաձգական բան է։ Այն կարող էր վերաբերել ինչպես Քիմ Քարդաշյանին (հիմա ավելի համահայկական բան կա՞, քան Քիմի բարեմասնությունները), այնպես էլ հայկական կապիտալի՝ Բրազիլիայի բանկերում հայտնվելու փաստին։ Սակայն Օբաման ու Սարգսյանը հազիվ թե հասցրած լինեն այդ թեմաները շոշափել։
Մնում է ենթադրել, որ «համահայկականի» տակ նկատի են ունեցել «գրին քարտերի» թեման, քանզի Հայաստանից ահագին մարդ կա, որ կուզենար «գրին քարտով» ԱՄՆ մեկնել՝ մշտական բնակության։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա անհասկանալի է, թե ինչու է Սարգսյանը բաց թողնում առիթն ու ԱՄՆ–ում ձեռնպահ մնում աշխարհի տարբեր առաջնորդների հետ հանդիպումներ կազմակերպելուց և լուրջ հարցեր բարձրացնելուց։ Մի՞թե սա է «նախաձեռնողական» կոչված արտաքին քաղաքականությունը։ Բա հիմա ոնց չասես՝ գնացել ես Ամերիկա, որ ի՞նչ անես։ Ինչպե՞ս կարելի է որպես զբոսաշրջիկ հայտնվել ՄԱԿ–ի նստաշրջանում, այն էլ՝ Հայաստանի շուրջ լարվածության մեծացման պայմաններում։
Ադրբեջանն Արևմուտքի հետ լարված հարաբերություններ ունի, և կարելի էր օգտվել առիթից, սակայն պաշտոնական Երևանը ցույց տվեց, որ իրեն ոչ մի բան, բացի «սահմանադրական» հեղաշրջման միջոցով վերարտադրվելուց, չի հետաքրքրում։
Սամվել Խաչագողյան
Հ.Գ.։ Նկարից երևում է, որ Օբամայի կինն էլ է սիրում շորերի գույնը բռնացնել կողքին հայտնված ծաղիկների գույնի հետ, կամ հակառակը՝ ծաղիկներն է բռնացնում շորերի հետ ու նկարվում։ Անճաշակությունը աչք է ծակում։
Մնում է պարզել, թե ով է այդ «նորաձևությունը» մտցրել, իսկ ով՝ ընդօրինակել։
Գնացել ես Ամերիկա, որ ի՞նչ անես