Ուորլիքը հորդորում է Հայաստանին ընդունել Ադրբեջանի հրապարակային կոչերը
Միացյալ Նահանգները լիարժեք պաշտպանում է ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ներդրումը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին՝ հրադադարի խախտումների վերաբերյալ հաղորդումները քննության առնելու նպատակով: Այս մասին «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք հորդորում ենք Ադրբեջանին ընդունել մեխանիզմները, որ կօգնեն թուլացնել լարվածությունը, և որ առավել կարևոր է՝ խուսափել քաղաքացիական զոհերից: Մենք նաև հորդորում ենք Հայաստանին ընդունել Ադրբեջանի հրապարակային կոչերը Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո անկեղծ բանակցային գործընթաց ծավալելու վերաբերյալ, որը կարող է հանգեցնել տևական, խաղաղ կարգավորման»,- ասել է Ուորլիքը:

Մանրամասները՝ «NEWS.am»–ում։