Տեսակը տեսակին է գտնում. «ողջախոհ երիտթևի» ֆիասկոն
Իշխանության երիտթևի ու նրա վերահսկողության տակ աշխատող «անկախ» մամուլի կողմից կեղծ օրակարգ ներմուծվեց քաղաքական դաշտ։
Հանրությանը խաբում են, թե քաղաքական դաշտում, մեծ հաշվով, երկու տեսակ կա՝ շմայսները և տիգրանսարգսյանները։ Առաջիններին որակել են որպես օլիգարխներ, իսկ երկրորդներին՝ արևմտամետներ,քաղաքացիականներ կամ, այլ կերպ ասած, «իշխանության ողջախոհ երիտթև»։
ՀՀ քաղաքացուն ուզում են համոզել, որ հանրությունը պետք է ընտրություն կատարի շմայսների ու «ողջախոհ երիտթևի» միջև, քանզի շմայսները «քըխ» են, իսկ ահա «ողջախոհ երիտթևը» պուպուշ է, որովհետև դրսերում կրթություն է ստացել, անգլերեն է խոսում, մազերը ժելեոտում է, ցերեկները «լանչ» է անում, ուրբաթ օրերին՝ «ֆրայդի նայթ», իսկ կիրակի օրերին՝ «փարթի»։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա «Գեբելսյան» քարոզչամեքենայի տարածած բլեֆի համաձայն՝ նա հոգու խորքում արևմտամետ է, բարի ու առաջադեմ, սակայն կրակն է ընկել չար շմայսների ու ջղային Պուտինի ձեռքը, հետևաբար պետք է ամեն ինչ անել, որպեսզի ՀՀԿ ղեկավարի թիմում գերակշռող լինի «ողջախոհ երիտթևը», ու դրանից հետո կյանքը կդառնա մեղր։
Իրականում «տեսակների պայքարի» թեզն առաջ է քաշվել «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու նեոբոլշևիկյան ծրագիրը կյանքի կոչելու համար։ «Տեսակների պայքարը» ոչ այլ ինչ է, քան սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում, սուպերմենաշնորհային տնտեսության ստեղծում և քաղաքական մենաշնորհի հաստատում՝ Սերժի ցմահ կառավարման և Հայաստանի «մահմեդականացման» նպատակով։
Նկատենք, որ «ողջախոհ երիտթևի» քարոզած տեսակն օրերս դավաճանեց հայրենիքը, փախավ Բաքու և սկսեց «քաղաքացիական» կոդերով հարձակվել մեր երկրի ու նաև իր երբեմնի տերերի վրա։
Խոսքս դավաճան Վահան Մարտիրոսյանի մասին է։ Սա այն տեսակն է, որը տարիներ շարունակ քարոզվում է նախագահական նստավայրի կողմից։ Սա այն «քաղաքացիական ակԾիվիստներից» է, որը «ողջախոհ երիտթևի» հետ է տալիս–առնում և «անկախ» մամուլով «ռասկրուտկալինում»՝«քաղաքացիական», «արևմտամետ» և «ընդդիմադիր» դիրքերից պայքարելով Հայաստանի հանրության դեմ։
Կյանքը, սակայն, ամեն ինչ դրեց իր տեղը։
Նախ՝ պայթեց «քաղաքացիական» բլեֆը։ Հիմա անգամ անմեղսունակներին է պարզ, որ եթե որևէ մեկն առաջարկում է չքաղաքականացնել քաղաքական հարցերն ու պայքարել բացառապես «քաղաքացիական» տիրույթում (բնականաբար, Բաղրամյան 26–ի բարձր հովանու ներքո), ապա նա «ողջախոհ երիտթևի» տեսակից է ու պոտենցյալ դավաճան։
«Սերժն ի՞նչ մեղք ունի ...» կոդով առաջնորդվողը նունպես Վահան Մարտիրոսյանի տեսակից է։
Բացի այդ, պայթում է նաև այն բլեֆը, որ հասարակությունը պետք է ընտրություն կատարի շմայսների ու «ողջախոհ երիտթևի» միջև և նախապատվությունը տա վերջիններին։
Այժմ արդեն հայտնի է, որ «ողջախոհները» Վահան Մարտիրոսյանի գաղափարակից ընկերներն են ու ավելի վատն են, քան մականունավոր շմայսները, համ էլ՝ սուտ է, որ միայն այս երկու տեսակն է քաղաքական դաշտում, ու հանրությունը պետք է սրանց միջև ընտրություն կատարի։ Իրական հայաստանակենտրոն տեսակ կա քաղաքական դաշտում, որն այս պահին միգուցե լավ կազմակերպված չէ, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։
Տեսակը տեսակին է գտնում. «ողջախոհ երիտթևի» ֆիասկոն
Իշխանության երիտթևի ու նրա վերահսկողության տակ աշխատող «անկախ» մամուլի կողմից կեղծ օրակարգ ներմուծվեց քաղաքական դաշտ։
Հանրությանը խաբում են, թե քաղաքական դաշտում, մեծ հաշվով, երկու տեսակ կա՝ շմայսները և տիգրանսարգսյանները։ Առաջիններին որակել են որպես օլիգարխներ, իսկ երկրորդներին՝ արևմտամետներ, քաղաքացիականներ կամ, այլ կերպ ասած, «իշխանության ողջախոհ երիտթև»։
ՀՀ քաղաքացուն ուզում են համոզել, որ հանրությունը պետք է ընտրություն կատարի շմայսների ու «ողջախոհ երիտթևի» միջև, քանզի շմայսները «քըխ» են, իսկ ահա «ողջախոհ երիտթևը» պուպուշ է, որովհետև դրսերում կրթություն է ստացել, անգլերեն է խոսում, մազերը ժելեոտում է, ցերեկները «լանչ» է անում, ուրբաթ օրերին՝ «ֆրայդի նայթ», իսկ կիրակի օրերին՝ «փարթի»։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա «Գեբելսյան» քարոզչամեքենայի տարածած բլեֆի համաձայն՝ նա հոգու խորքում արևմտամետ է, բարի ու առաջադեմ, սակայն կրակն է ընկել չար շմայսների ու ջղային Պուտինի ձեռքը, հետևաբար պետք է ամեն ինչ անել, որպեսզի ՀՀԿ ղեկավարի թիմում գերակշռող լինի «ողջախոհ երիտթևը», ու դրանից հետո կյանքը կդառնա մեղր։
Իրականում «տեսակների պայքարի» թեզն առաջ է քաշվել «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու նեոբոլշևիկյան ծրագիրը կյանքի կոչելու համար։ «Տեսակների պայքարը» ոչ այլ ինչ է, քան սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում, սուպերմենաշնորհային տնտեսության ստեղծում և քաղաքական մենաշնորհի հաստատում՝ Սերժի ցմահ կառավարման և Հայաստանի «մահմեդականացման» նպատակով։
Նկատենք, որ «ողջախոհ երիտթևի» քարոզած տեսակն օրերս դավաճանեց հայրենիքը, փախավ Բաքու և սկսեց «քաղաքացիական» կոդերով հարձակվել մեր երկրի ու նաև իր երբեմնի տերերի վրա։
Խոսքս դավաճան Վահան Մարտիրոսյանի մասին է։ Սա այն տեսակն է, որը տարիներ շարունակ քարոզվում է նախագահական նստավայրի կողմից։ Սա այն «քաղաքացիական ակԾիվիստներից» է, որը «ողջախոհ երիտթևի» հետ է տալիս–առնում և «անկախ» մամուլով «ռասկրուտկա լինում»՝ «քաղաքացիական», «արևմտամետ» և «ընդդիմադիր» դիրքերից պայքարելով Հայաստանի հանրության դեմ։
Կյանքը, սակայն, ամեն ինչ դրեց իր տեղը։
Նախ՝ պայթեց «քաղաքացիական» բլեֆը։ Հիմա անգամ անմեղսունակներին է պարզ, որ եթե որևէ մեկն առաջարկում է չքաղաքականացնել քաղաքական հարցերն ու պայքարել բացառապես «քաղաքացիական» տիրույթում (բնականաբար, Բաղրամյան 26–ի բարձր հովանու ներքո), ապա նա «ողջախոհ երիտթևի» տեսակից է ու պոտենցյալ դավաճան։
«Սերժն ի՞նչ մեղք ունի ...» կոդով առաջնորդվողը նունպես Վահան Մարտիրոսյանի տեսակից է։
Բացի այդ, պայթում է նաև այն բլեֆը, որ հասարակությունը պետք է ընտրություն կատարի շմայսների ու «ողջախոհ երիտթևի» միջև և նախապատվությունը տա վերջիններին։
Այժմ արդեն հայտնի է, որ «ողջախոհները» Վահան Մարտիրոսյանի գաղափարակից ընկերներն են ու ավելի վատն են, քան մականունավոր շմայսները, համ էլ՝ սուտ է, որ միայն այս երկու տեսակն է քաղաքական դաշտում, ու հանրությունը պետք է սրանց միջև ընտրություն կատարի։ Իրական հայաստանակենտրոն տեսակ կա քաղաքական դաշտում, որն այս պահին միգուցե լավ կազմակերպված չէ, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։
Կարեն Հակոբջանյան