Այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբում «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը դժգոհել է, որ ոչ ոք իրեն այդպես էլ 5 մլն դրամ չի տվել փորձագիտական հարցում անցկացնելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման վերաբերյալ, հնարավոր խոչընդոտները և դրանց հաղթահարման դեղատոմսերը վեր հանելու այն դեպքում, երբ նույնիսկ ծրագիրն է գրված եղել։
-Պարզվեց, որ պետական կառավարման կառույցների համար այդ գումարները բյուջեով նախատեսված չեն, օլիգարխները բոլորը լաց եղան, որ վիճակը վատ է, փող չունեն, միջազգային կառույցները թքած ունեն, թե մենք ինչ ենք անելու. դա մեր ներքին գործն է։ Դրա համար էլ այս ոլորտը բաց մնաց։
Ա. Ադիբեկյանը համոզված է, որ թուրքերի հետ հայերի մերձեցումն անխուսափելի է, չնայած որ պարզ մարդկային շփման ժամանակ կարող են լուրջ խոչընդոտներ առաջանալ։ Այդուհանդերձ, նա կարծում է, որ քաղաքականության ոլորտում «ջերմությունը» մարդկային վերաբերմունքի փոփոխությանն ու սուր անկյունների հարթեցմանը նույնպես կնպաստի։
-Եթե Ղարաբաղի հարցը լուծվի, մենք կարող ենք ադրբեջանցիների հետ ավելի չպատերազմել այս ոլորտներում, այլ փորձել հասկանալ իրար։ Նույնը կլինի Թուրքիայի հետ։ Դրա համար երբ նախագահն ասում է՝ մենք պետք է օգնենք թուրքերին ճանաչել սեփական պատմությունը, դա չի վերաբերում միայն Եղեռնին, դա վերաբերում է նրանց ամբողջ պատմական անցյալին,- նշել է սոցիոլոգը,- այսօրվա թուրքը մարդաբանական առումով նույն թուրքը չի. առնվազն 30%-ն արմենոիդներ են։ Նրանց պատկերացումը մեր մասին, մեր պատկերացումը նրանց մասին լրիվ տարբերվում են, շատ բան խեղաթյուրված է, շատ բան՝ հորինված, շատ բան դարձել է քաղաքականության պատանդ։
Նույն ակումբում հյուրընկալված Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանն էլ նշել է, որ միջազգային տարբեր մրցույթների ժամանակ թուրքերը և հատկապես ադրբեջանցիները հայկական պատվիրակության հետ վեճի են բռնվում, որ այս կամ այն երաժշտությունը, տարազը կամ զարդանախշը հայկական չէ։ Է. Սեդրակյանընույնպես կարծում է, որ թուրքերի հետ պաշտոնական շփումները թույլ կտան շատ ավելի հեշտությամբ ապացուցել՝ ո՞րն է հայկական, որը՝ թուրքկական։
-Կարևորը, որ իմացող մարդիկ զբաղվեն այդ հարցով, ոչ թե դելետանտները,- ավելացրել է Է. Սեդրակյանը։
Ոչ ոք Ահարոն Ադիբեկյանին այդպես էլ 5 մլն չի տվել
Այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբում «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը դժգոհել է, որ ոչ ոք իրեն այդպես էլ 5 մլն դրամ չի տվել փորձագիտական հարցում անցկացնելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման վերաբերյալ, հնարավոր խոչընդոտները և դրանց հաղթահարման դեղատոմսերը վեր հանելու այն դեպքում, երբ նույնիսկ ծրագիրն է գրված եղել։
-Պարզվեց, որ պետական կառավարման կառույցների համար այդ գումարները բյուջեով նախատեսված չեն, օլիգարխները բոլորը լաց եղան, որ վիճակը վատ է, փող չունեն, միջազգային կառույցները թքած ունեն, թե մենք ինչ ենք անելու. դա մեր ներքին գործն է։ Դրա համար էլ այս ոլորտը բաց մնաց։
Ա. Ադիբեկյանը համոզված է, որ թուրքերի հետ հայերի մերձեցումն անխուսափելի է, չնայած որ պարզ մարդկային շփման ժամանակ կարող են լուրջ խոչընդոտներ առաջանալ։ Այդուհանդերձ, նա կարծում է, որ քաղաքականության ոլորտում «ջերմությունը» մարդկային վերաբերմունքի փոփոխությանն ու սուր անկյունների հարթեցմանը նույնպես կնպաստի։
-Եթե Ղարաբաղի հարցը լուծվի, մենք կարող ենք ադրբեջանցիների հետ ավելի չպատերազմել այս ոլորտներում, այլ փորձել հասկանալ իրար։ Նույնը կլինի Թուրքիայի հետ։ Դրա համար երբ նախագահն ասում է՝ մենք պետք է օգնենք թուրքերին ճանաչել սեփական պատմությունը, դա չի վերաբերում միայն Եղեռնին, դա վերաբերում է նրանց ամբողջ պատմական անցյալին,- նշել է սոցիոլոգը,- այսօրվա թուրքը մարդաբանական առումով նույն թուրքը չի. առնվազն 30%-ն արմենոիդներ են։ Նրանց պատկերացումը մեր մասին, մեր պատկերացումը նրանց մասին լրիվ տարբերվում են, շատ բան խեղաթյուրված է, շատ բան՝ հորինված, շատ բան դարձել է քաղաքականության պատանդ։
Նույն ակումբում հյուրընկալված Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանն էլ նշել է, որ միջազգային տարբեր մրցույթների ժամանակ թուրքերը և հատկապես ադրբեջանցիները հայկական պատվիրակության հետ վեճի են բռնվում, որ այս կամ այն երաժշտությունը, տարազը կամ զարդանախշը հայկական չէ։ Է. Սեդրակյանը նույնպես կարծում է, որ թուրքերի հետ պաշտոնական շփումները թույլ կտան շատ ավելի հեշտությամբ ապացուցել՝ ո՞րն է հայկական, որը՝ թուրքկական։

7or.am