Լրահոս

10.01.2011 11:44


Իրանի ավիավթարի հետևանքով մահացածների թվում հայ չկա

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով մահացածների թվում հայ չկա։

«Իրանում Հայաստանի դեսպանատան տեղեկացմամբ՝ ավիավթարի հետևանքով զոհվածների թվում հայեր չկան»,-հայտնել է Հայաստանի ԱԳՆ քարտուղար Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք, որ «Boeing-727» մարդատար ինքնաթիռը, որը Թեհրանից Ուրմիա էր տեղափոխում 105 մարդու, նախօրեին վթարի է ենթարկվել։

Այս խորագրի վերջին նյութերը