Լրահոս

01.12.2010 18:06


Հոգեբան. «Մեզանում խմիչքի պաշտամունք առանձնապես չկա»

Այսօր «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք խմիչքների սպառման ավելացումը կարո՞ղ է որևէ հոգեբանական պատճառ ունենալ, հոգեբան Կարինե Նալչաջյանն ասել է.

-Ընդհանրապես, մեր ազգը խմիչքի նկատմամբ անտարբեր չէ, ուղղակի եթե համեմատենք այլ ազգերի հետ, կնկատենք, որ մեզանում խմիչքի պաշտամունք առանձնապես չկա։ Թեև՝ վերջին տարիներին նկատում ենք, որ հատկապես օղու նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացել է։

Հոգեբանն այնուհետև նշել է, թե դա կարող է կախված լինել շատ տարբեր հանգամանքներից, օրինակ՝ մարդիկ արդեն պատրաստվում են Ամանորին և խմիչքներ են պահեստավորում։

-Եթե մարդիկ ավելի շատ են խմիչք առնում, դա պիտի նշան լինի այն բանի, որ իրենց առօրյա ամենակարևոր հոգսերը հոգալուց հետո նոր մարդը իրեն թույլ կտա մի քիչ շքեղություն, գնա դեպի խմիչքը։ Այսինքն, դա պիտի որ ազդանշան լինի, որ կենսամակարդակի ինչ-որ դրական տեղաշարժ կա։ Իսկ ասել, որ ժողովուրդը հարբեցողության ճանապարհն է բռնել, չի կարելի, ես դրան դեմ եմ։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը