Մեկնաբանություն

29.09.2015 10:25


5–րդ շարասյունը կրակում է ներսից

5–րդ շարասյունը կրակում է ներսից

Ադրբեջանը լկտիացել է ու պարբերաբար հարձակումներ է գործում, քանի որ Հայաստանն է թուլացել։ Ուրիշ պատճառեր փնտրել, «գեոպոլիԾիկ» հետք ման գալ և համաշխարհային դավադրություն տեսնել պետք չէ։

Նրանք, ովքեր Բաքվի գործողությունների հետևում տեսնում են Կրեմլի, Վաշինգտոնի կամ Բրյուսելի ականջները, լավագույն դեպքում քաղաքական անմեղսունակներ են։ Իսկ ավելի հավանական է, որ նրանք կա՛մ Սերժ Սարգսյանի հաճախորդներն են, կա՛մ Հայաստանում գործող 5–րդ շարասյան ներկայացուցիչներ։ Ի դեպ, Վահան Մարտիրոսյանի դավաճանությունը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի հաճախորդից 5–րդ շարասյան ներկայացուցիչ դառնալը տեխնիկայի ու փողի հարց է։ Ինչևէ։

Վերջին տարիներին Հայաստանը ձախողվել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական ոլորտներում։ Դրանից ոգևորված էլ Ալիևը փորձում է ուժային լուծում պարտադրել մեզ։

Սերժ Սարգսյանի վարած «նախաձեռնողական» քաղաքականության հետևանքով են հայ զինվորի վրա սկսել հրթիռներ բաց թողնել։ Սա պետք է հստակ արձանագրել։

«Նախաձեռնողականությունը» բերեց այն բանին, որ վատացան հայ–ռուսական հարաբերություններն, ու կտրուկ բարելավվեցին ռուս–ադրբեջանական միջպետական կապերը՝ վերածվելով ռազմավարականի։

Ալիևը հիմա փորձում է Պուտինին համոզել, որ ինքն ուժեղ է և ակնկալում է ԵՏՄ մտնելու դիմաց Ղարաբաղը ստանալ, սակայն պարզ է, որ որևէ մեկը, այդ թվում՝ Պուտինը, չի կարող Ղարաբաղը հանձնել (ՌԴ–ին ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը, և անհասկանալի է, թե ինչու պետք է նրանք կողմ լինեն դրա փոփոխմանը, եթե ֆորսմաժորային այլ պատճառներ չլինեն), եթե Հայաստանը չգնա դրան։ Ասել է թե՝ մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորը մեր բանակն է, և ուրեմն, մեքենայություն է ու էժանագին քարոզ այն թեզը, թե, իբր, Պուտինն է Ալիևին խնդրում հարձակվել, որպեսզի հետագայում խաղաղապահներ մտցնի տարածաշրջան։

Ռուսները, ամերիկացիները կամ մյուսներն, անշո՛ւշտ, կուզենան խաղաղապահներ մտցնել Ղարաբաղ, բայց դա Հայաստանի շահերից չի բխում։ Ու որպեսզի դա թույլ չտրվի, ու ստատուս քվոն պահպանվի, պետք է Հայաստանն ուժեղ լինի տնտեսապես ու քաղաքականապես։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։

Ինչ մնում է հայ–ռուսական հարաբերություններին, ապա դրանք պետք է լինեն ռազմավարական մակարդակի՝ հաշվի առնելով այն տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք։

Թուրք–ադրբեջանական զույգի նպատակը տարիներ շարունակ եղել է հայ–ռուսական կապերի խզմանը նպաստելն ու Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության համակարգը փլուզելը։ Վերջին տարիներին, ցավոք, դա էլ տեղի է ունենում։

Ուշագրավն այն է, որ Բ26–ին կցված «Lragir.am»–ները, «ընդդիմադիր» գործիչները և «արևմտամետ» փորձագետները նույնպես թուրք–ադրբեջանական նպատակի իրագործմանն են նպաստում՝ Հայաստանի բոլոր խնդիրների համար մեղադրելով բացառապես Ռուսաստանին («Խեղճ Սերժն ի՞նչ մեղք ունի. սաղ էդ չար Պուտինն է մեղավոր») և քարոզելով, որ Հայաստանը մնացել է առանց դաշնակցի (սա Հայաստանի ժողովրդի մոտ խուճապ առաջացնելու համար է արվում)։

Ներքաղաքական հարցերում «Lragir.am»–ները սպասարկում են Սերժ Սարգսյանի շահերը, բայց ինչպես Վահան Մարտիրոսյանի դեպքը ցույց տվեց, այս շրջանակներն ավելի շատ փողի դիմաց կարող են ծառայել Բաքվին (իսկ միգուցե արդե՞ն ծառայում են. համենայնդեպս, դրանց գործունեությունը լրիվ ձեռնտու է Ադրբեջանին)։

Եթե մենք նորմալ պետություն լինեինք, ապա դրանց ֆինանսավորման աղբյուրները շատ հանգիստ կարելի էր բացահայտել ու պարզել, որ «արևմտյան» գրանտների տակ իրականում թուրքական փող է մտնում, իսկ Բ26–ին ներքաղաքական հարցերով ծառայելը գործունեության ազատություն է ապահովում այնպես, ինչպես Վահան Մարտիրոսյանն էր ազատ «ֆռֆռում»։

Սարգսյանին ձեռնտու է դարձել հակառուսական հիստերիայի բարձրացումը Հայաստանում, որպեսզի կարողանա սեփական ձախողումները բարդել Կրեմլի վրա և խուսափել ուղղակի պատասխանատվությունից։ Թուրքիայիում ու Ադրբեջանում այս ամենն արձանագրել են և «վեննա են մտել» «անկախ» մամուլ՝ «Lragir.am»–ների, «ընդդիմադիր» գործիչների և «արևմտամետ» փորձագետների միջոցով տարածելով այն միտքը, թե Հայաստանի վրա Ադրբեջանը հարձակվում է Կրեմլի «դաբրոյով»։ Արտաքուստ սրանք ուզում են «ինքնիշխանիստ» ներկայանալ, բայց իրականում լրիվ այլ դեր են կատարում։

Այնպես որ, 5–րդ շարասյունը «ափաշքարա» է գործում։ Այլ հարց է, որ «վերևից» հրամայված է նրանց ձեռք չտալ։ Երևի սպասում են, որ «Lragir.am»–ները դառնան «Lragir.az»–եր, որպեսզի հետո «բացահայտեն», թե դրանք հոգեբուժարանում հաշվառված են եղել։

Ի դեպ, «արևմատմետ» Դավիթ Շահնազարյանը, տարածված տեղեկությունների համաձայն, հոգեբուժարանում բուժվել է։ Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս հոգեկան շեղումներ են նկատվում նաև «թունդ ընդդիմադիր» Արամ Սարգսյանի մոտ։ Սա՝ իմիջիայլոց։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը