Լրահոս

28.09.2010 09:45


Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին

Խնդրում ենք չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում Ձեր միջնորդությունը

Վեհափա'ռ տեր,

Խոր հարգանք տածելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ձեր հովվապետական առաքելության հանդեպ, ընդունելով քրիստոնեության արժեքային համակարգը' խաղաղություն ու հանդուրժողականություն սերմանելու և ներողամիտ լինելու բարձրագույն արժեքներով, ճանաչելով միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, ինչպես նաև ողջունելով Մայր Աթոռի պարզաբանումը Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ Մ. Իբրահիմովի դին վերադարձնելու կապակցությամբ; այդուամենայնիվ, դիմում ենք Ձեզ' խնդրանքով' չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում Ձեր միջնորդությունը:

Վեհափա'ռ տեր,

Ադրբեջանը պետական մակարդակով խրախուսում է նման անմարդկային հանցագործությունները. դիցուք' Մ. Իբրահիմովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հետմահու ազգային հերոսի կոչում շնորհելու փաստը,

Ադրբեջանը դին վերադարձնելու խնդրանքով պետք է դիմի պաշտոնական Ստեփանակերտին, այնինչ նման խնդրանք չի եղել ո'չ Ստեփանակերտին, ո'չ Երևանին:

Ելնելով վերը նշվածից, և հավաստելով մեր խոր ակնածանքը Ձեր հայրապետության հանդեպ, կրկին խնդրում ենք Ձեզ' չշարունակել միջնորդությունը տվյալ հարցում:

Վահան Դիլանյան

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը