Դատելով ամենից՝ Բաղրամյան 26-ը փորձում է հերթական նախաձեռնությունը կյանքի կոչել` այս անգամ «բոչկա գլորելով» Տարոն Մարգարյանի ուղղությամբ:
Անսպասելիորեն անհայտությունից «բուսնել» է ինչ-որ նախաձեռնող խումբ, որը ստորագրահավաք է անցկացնում` դիմելու Երեւանի քաղաքապետարանին, որպեսզի վերջինս Երեւանի տոնը նշելու կապակցությամբ նախատեսված բյուջեն հատկացնի սահմանամերձ համայնքներին: Այն է` հրաժարվի Էրեբունի-Երեւան տոնակատարությունից եւ այդ գումարները ուղղի սահմանագոտուն:
Այս խմբի հայտարարությունից հետո մեյդանում հայտնվեցին Բաղրամյան 26-ի «քաղտեխնոլոգները», «վաստակավորներն» ու «ընդդիմադիրները», ովքեր նույնպես դիմում են Տարոն Մարգարյանին` խնդրելով չեղյալ հայտարարել Երեւանի տոնը եւ դրա համար նախատեսված գումարներով աջակցել սահմանամերձ գյուղերին եւ բնակչությանը:
Այն, որ ամեն անգամ սահմանային լարվածության ժամանակ իշխանությունը հանկարծ հիշում է, թե ինչ ծանր կյանքով են ապրում սահմանամերձ համայնքների բնակիչները, եւ նույն պահին էլ մոռանում այդ մասին, հայտնի է բոլորին: Բայց այս անգամ ոնց որ թե որոշել են հիշել ու չմոռանալ: Տարոնի հաշվին: Այդ պատճառով էլ ասպարեզ են նետել տարատեսակ ծաղրածուների, ովքեր վշվշում են սահմանագոտում ապրողների կյանքի վրա:
Ու գտել են հարցի լուծումը` «Տարո՛ն, մուծվի՛ր, չես տեսնո՞ւմ, որ սիրուն չի»:
Նշված խումբը եւ մնացած «եղերամայրերը», բնականաբար, «մոռանում են», որ թե՛ իշխող կուսակցության եւ թե՛ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում հստակ խոստումներ են նշված` սահմանամերձ համայնքներում կուտակված խնդիրները կոնկրետ ժամկետներում լուծելու մասին:
Իշխանությունն ամբողջությամբ հստակ պարտավորություններ է ստանձնել, սակայն մինչ օրս չի կատարել: Խոստացել են ու չեն լուծել: Ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը հանդես է եկել կոնկրետ առաջարկությամբ. բարձր վայրերում ապրողները թող իջնեն ու ներքեւում ապրեն: Ինչեւէ:
Հիմա «հակատարոնական» շարժումը որոշել է Երեւանի տոնի հաշվին լուծել սահմանագոտու խնդիրները: Շատ ծիծաղելի է:
Նույն Տարոնն անցած տարիներին ռուսական աստղերի էր բերում եւ Սերժ Սարգսյանի ներկայությամբ երգում էին «Մամա Լյուբա»: Այդ պահին նույնպես սահմանում ապրողների կենսամակարդակը չարքաշությունից անդին էր: Բայց, չգիտես՝ ինչու, «հակատարոնական» շարժում չկար:
Երբ նախագահական պալատում խմված կոնյակների արժեքն էր հրապարակվում (աստղաբաշխական թիվ), այդ ժամանակ եւս սահամանմերձ գյուղերում իրավիճակը ահավոր էր:
Երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 17 միլիոն դոլար էր վատնում գյուղացիներին կով կթելու «մաստեր կլասներ» անցկացնելու վրա, այդ ժամանակ եւս Պառավաքարում եւ Բերդավանում վիճակն օրհասական էր:
Երբ նույն կառավարությունը Զիմբաբվեից ծիրանի ծառ տնկելու մասնագետներ էր հրավիրում` դրա համար վատնելով 350 հազար դոլար, այդ ժամանակ եւս Չինարիում եւ մնացած գյուղերում կյանքը դժոխային էր:
Երբ կառավարական ավտոպարկերը թարմացվում էին` դրա համար վատնելով տասնյակ միլիոնավոր դրամներ, այդ ժամանակ եւս սահմանում մարդիկ սարսափելի պայմաններում էին ապրում ու չդիմանալով՝ լքում էին հայրենիքը:
Երբ «Փուչիկ Կարենին» նախագահական պալատից 500 միլիոնի գրանտ էին տալիս, որ բաժանի «քաղաքացիականներին», այդ ժամանակ եւս սահմանագոտու բնակիչները գոյապայքարի անտերունչ վիճակում էին, դպրոցներ էին փակվում աշակերտների պակասից:
Նունե Եսայանի համերգին տրված 54 միլիոնի, պաշտոնյաների թանկարժեք թռիչքների գումարների չափերի եւ էլի շատ ու շատ նման անմիտ ու անհասկանալի ծախսերի մասին չենք խոսում:
Անցած տարիներին այս ամենը «ակԾիվիստներն» ու «քաղտեխնոլոգները» չէին տեսնում: Հիմա հանկարծ «գլխի ընկան», որ տոնը լավ բան չի, քանի որ սահմանում լավ չեն ապրում:
Դե, երեւի, Բաղրամյան 26-ին արդեն դուր չի գալիս, որ Տարոնն այդ տոնակատարություններով իր փիարն է անում` մի թեթեւ ստվերում թողնելով շեֆին: Կամ էլ, երևի, տոնակատարության «ատկատը» ժամանակին «վերև» չի հասել, և այդ իսկ պատճառով էլ «հակատարոնական» շարժում է ձևավորվել։
Հայտնի հասցեից հրահրված «հակատարոնական» շարժում

Կիմա Եղիազարյան