Լրահոս

18.11.2009 15:51


Հմայակ Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի դերը, որպես ընդդիմության առաջնորդի, որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնելու»

Հմայակ Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի դերը, որպես ընդդիմության առաջնորդի, որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնելու»

-Ընդդիմություն այսօր կա։ Պարտադիր չէ, որ ընդդիմությունը լինի միատեսակ,- «Ուրբաթ» ակումբում ասել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ ընդդիմություն կարող է չլինել միայն տոտալիտար համակարգում, իսկ մեր հասարակությունը՝ իր թերություններով հանդերձ, տոտալիտար չէ։

Սակայն ընդդիմության առաջնորդի հարցը, Հ. Հովհաննիսյանի կարծիքով, որոշվում է ոչ թե այս կամ այն ընդդիմադիր կուսակցության կամ ուժի հավակնություններով, այլ  քաղաքական նախագահական ընտրությունների արդյունքում։

-Այսինքն, առաջիկա երկու տարիների ընթացքում, եթե արտահերթ նախագահական ընտրություններ չլինեն, Լևոն Տեր-Պետրոսյանի դերը, որպես ընդդիմության առաջնորդի, որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնելու։ Նա ընտրությունների պաշտոնական արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը, Դաշնակցության թեկնածուն երկրորդ տեղում չէր, և այսպիսով նա բողոքավոր զանգվածի առաջնորդն է,- ընդգծել է Հ. Հովհաննիսյանը։

Նա նաև նշել է, որ «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդի կողմից համագործակցության առաջարկ է արվել, և կարելի է տեսնել, թե այդ քայլի շուրջ ինչպես են շաղկապվում բոլոր գործընթացները։

-Այսօր Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատում կան մարդիկ, որոնք կտրականապես դեմ են ՀՀ առաջին նախագահի և ՀՀ գործող նախագահի միջև համագործակցությանը,- ասել է Հ. Հովհաննիսյանը, և հավելել, որ Սերժ Սարգսյանի շրջապատում այդ համագործակցությանը դեմ հանդես եկողները մտածում են, որ իրենք դուրս կմնան իշխանությունից, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատում դեմ արտահայտվողները կարծում են, որ դա կթուլացնի ընդդիմության դիրքերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը