Թուրքիայում հակակառավարական գործողություններ են սկսվել
Թունիսից ու Եգիպտոսից հետո հակակառավարական գործողություններ են սկսվել նաև Թուրքիայում։ Անկարայի փողոցներ է դուրս եկել ավելի քան 10 հազ. մարդ։ Նրանք արհմիությունների անդամներ ու աշխատավորներ են, ովքեր ժամանել են երկրի տարբեր ծայրերից։ Ցուցարարներին է միացել նաև ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության 60 պատգամավոր։ Ցուցարարները փակել են քաղաքի կենտրոնի պողոտան և հակակառավարական ու ոստիկանությանն ուղղված կարգախոսներ բացականչելով՝ փորձել են գրոհել խորհրդարանի շենքը։ Ոստիկանությունն իր հերթին արգելափակել է շենք տանող գլխավոր փողոցը։ Իրավապահներն անգամ ստիպված են եղել արցունքաբեր գազ և ջրաշիթ արձակող մեքենաներ օգտագործել, որպեսզի ցուցարարներին հետ մղեն դեպի այգի։ Վերջիններս ոստիկանների վրա քարեր ու փայտեր են նետել։
ԶԼմ-ների տվյալներով՝ ոստիկանների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով արդեն իսկ տուժածներ կան։ Որոշ տվյալներով՝ ցուցարարներից ոմանք վնասվածքներ են ստացել գլխի հատվածում։