ՀՅԴ–ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Աշտարակի քաղաքապետի որոշման
Երեքշաբթի` սեպտեմբերի 28-ին ժամը 11-ին Վերահսկիչ դատարանի 317 դահլիճում լսվելու է ՀՅԴ հայցադիմումն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի' հանրահավաքի անցկացման թույլտվությունը մերժելու համար:
Ս.թ. սեպտեմբերի 11-ին, ՀՀ օրենսդրությանը համապատասխան ՀՅԴ Արագածոտնի մարզային կառուցը գրավոր իրազեկել է Աշտարակի քաղաքապետ Գ.Թամազյանին այն մասին, որ «նախատեսում է անցկացնել հանրահավաք Աշտարակի քաղաքային հրապարակում ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 17:00-19:00 ընկած ժամանակահատվածում»:
Առանց որեւէ քննարկման եւ ուշացումով' Աշտարակի քաղաքապետ Գ.Թամազյանը մերժել է հանահավաքի կազմակերպիչներ դիմումը եւ առաջարկել է' հանդիպումն ազգաբնակչության հետ անցկացնել Աշտարակի մշակույթի տան դահլիճում:
Ի պատասխան քաղաքապետի նամակի' ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ա.Ռուստամյանը գրությամբ հայտնվել է, որ' «հանրահավաքին նախատեսվում է, մարզի մեծ թվով բնակիչների մասնակցությունը, հետեւաբար, առաջարկված Աշտարակի Մշակույթի տան դահլիճում հնարավոր չէ իրականացնել ծրագրված միջոցառումը: Ուստի հանրահավաքը նախատեսում ենք անցկացնել ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 17:00-19:00-ի ժամանակահատվածում, Աշտարակի մշակույթի տանը հարող տարածքում»:
24.09.2010թ. պատասխան մերժման գրությամբ Աշտարակի քաղաքապետը, կրկին օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ մերժել է դիմումը եւ նորից առաջարկել «հանդիպումը ազգաբնակչության հետ անցկացնել Աշտարակի մշակույթի տան դահլիճում» իրեն վերապահելով ՀՅԴ Արագածոտնի կառույցի փոխարեն որոշել թե միջոցառման որ ձեւն է նախնտրելի կուսակցության համար' հանրահավաք, թե' «հանդիպում ազգաբնակչության հետ»:
ՀՅԴ Գերագույն Մարմինը դիմել է ՀՀ Վերահսկիչ դատարան Աշտարակի քաղաքապետի որոշումը անվավեր ճանաչելու համար: