Լրահոս

27.09.2010 17:33


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերի սկզբին

Ինչպես հաղորդում է «Trend»  գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան կայցելի հոկտեմբերի սկզբին:

-ԵԱՀԿ Մինսկի խումբը մինչև գնահատման առաքելությունը մտադիր է ժամանել Բաքու, որից հետո՝ Երևան,-Մոսկվայից հեռախոսով ասել է Պոպովը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ ԱՄՆ-ում կայացած հանդիպումների ժամանակ  համանախագահները Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին  տեղեկացրել էին առաջիկա գնահատման առաքելությանը նախապատրաստվելու մասին, որը հոկտեմբերի 4-14-ը տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրված շրջաններում։

Հայտարարության մեջ նշվում է, որ ելնելով Ժնևում և Նյու Յորքում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ նախնական շփումներից՝ համանախագահները ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և փախստականների հարցերով Գերագույն հանձնաժողվի  փորձագետներին պաշտոնապես խնդրել են մասնակցել առաքելությանը։

 Ադրբեջանի նախաձեռնությամբ ԵԱՀԿ գնահատման առաքելությունը ներկայումս ուսումնասիրում է ԼՂՀ ազատագրված տարածքներում տիրող իրավիճակը։ Համանախագահներն իրենց վերջին այցելության ընթացքում ժամանել էին այդ տարածքներ և իրավիճակն ուսումնասիրել։  Ակնկալվում է, որ միջնորդները զեկույց կպատրաստեն ազատագրված տարածքներում իրավիճակի գնահատման վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը