Լրահոս

18.11.2009 15:18


Թուրքիայում 60–70 հազար բնիկ և 30–40 հազար Հայաստանից արտագաղթած հայեր են բնակվում

ԵՊՀ հայագիտության կենտրոնի գիտաշխատող Քեյթ Գունդակչյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Թուրքիայի հայկական համայնքի խնդիրների մասին՝ ասել է, որ հայերը կարողանում են այնտեղ լավ գործեր անել, բայց մեջները վախ կա։

-Հայերը վախեցած են։ Բայց եթե պետության դեմ չխոսեն, նրանք վախենալու առիթ չունեն։ Նրանք ընդհանրապես լրատվական միջոցի հետ գործ չպետք է ունենան։ Հայերին ձայն չեն տալիս, շատ խնդիրներ կան այդ առումով,-ասել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե մոտ մեկ տարի ընթացող հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը որևէ կերպ անդրադարձե՞լ է Թուրքիայի հայ համայնքի խնդիրների լուծման վրա, նա պատասխանել է, թե քանի որ գործընթացը դեռ շարունակվում է, որևէ էական բան չի եղել։

-Բայց ասենք՝ վախի մթնոլորտը մի քիչ մեղմվում է, ասենք՝ մարդիկ ուզում են թեկուզ որպես տուրիստ այցելել Հայաստան,-ասել է նա։

Ըստ Քեյթ Գունդակչյանի՝  Թուրքիայի ներկայիս հայկական համայնքն ունի 43 եկեղեցի, 17 վարժարան, Ստամբուլում 60-70 հազար հայ կա, որոնք ծնվել են Թուրքիայում, և մոտ 30-40 հազար հայ, որոնք Հայաստանից են արտագաղթել և հիմնականում աշխատում են հարուստ հայերի մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը