Հարցազրույց

26.09.2015 12:09


Արամ Հարությունյան. «Դա նույն բանն է, որ Նաիրի Հունանյանը հանդես գար քրեական օրենսգրքի բարեփոխումներով»

Արամ Հարությունյան. «Դա նույն բանն է, որ Նաիրի Հունանյանը հանդես գար քրեական օրենսգրքի բարեփոխումներով»

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքին Գյումրիում «Zham.am»-ի հետ զրույցում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը խոսել է սահմանադրական փոփոխությունների նպատակից, «Ո՛չ»-ի շարժումից և առկա քաղաքական իրավիճակից:

–Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք սահմանադրական փոփոխությունների գաղափարը, և ի՞նչ ակնկալիքներ կան «Ո՛չ»-ի շարժումից:

–Նախ՝ բոլորի համար ակնհայտ է, որ այս փոփոխություններն ընդամենը վերարտադրության համար են արվում: Ես տարբեր առիթներով ասել եմ, որ սա Սերժ Սարգսյանի, ինչպես Հիտլերը 1925 թվականին գրեց՝ «Մայն կամպֆն» է, և պայքարն է մեր ժողովրդի, մեր անկախության դեմ: Եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ չիրականանա Սերժ Սարգսյանի երազանքը՝ մնալ իշխանության՝ չունենալով որևէ պատասխանատվություն:

–Եթե օբյեկտիվ գնահատական տրվի, որքանո՞վ է հնարավոր, որ «Ո՛չ»-ի ճակատը կհաղթի:

–Շատ կարևոր է, որպեսզի հստակ ասվի՝ «Ո՛չ», մյուս բաները հետո կասվեն, ու շատ կարևոր է, որ եթեր տրամադրվի. ըստ էության՝ իշխանությունները հեռուստաընկերության միջոցով խեղաթյուրում են ամեն ինչ: Փետրվարյան դեպքերից հետո ես եթերում չեմ եղել, դրանից առաջ էլ՝ «Կենտրոնով»:

Սերժ Սարգսյանի հետ չպետք է քննարկվեն սահմանադրական հոդվածները, քանզի դա նույն բանն է, որ Նաիրի Հունանյանը հանդես գար քրեական օրենսգրքի բարեփոխումներով: Սերժ Սարգսյանը բազմիցս խախտել է Սահմանադրությունը, և ինքը իրավունք չունի նախ նման առաջարկով հանդես գալ, ու բոլորս հասկանում ենք, որ դա ընդամենը վերարտադրության հարց է:
Տղաները բավականին մեծ դեր խաղացին համախմբելու համար, և պետք է քննարկումներն անել բաց, որովհետև իշխանությունները փորձում են աշխատել բոլորի վրա, պառակտում ստեղծել, հակասություններ…
Մենք ընդամենը մեկ խնդիր պետք է դնենք: Մնացածին պետք է հետո անդրադառնանք:
Ըստ էության, սա Սերժ Սարգսյանի վստահության հանրաքվեն է. քվեաթերթիկի վրա գրած են՝ Սերժ Սարգսյան և «Ո՛չ»: Մենք պետք է ընտրենք՝ «Ո՛չ»: Այստեղ ուրիշ խնդիր չկա, չպետք է խոսվի որևէ մեկի մասին՝ դա կլինի Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը: Ոչ մեկի մասին պետք չի խոսել. այստեղ մեկ խնդիր կա՝ Սերժ Սարգսյանն է: Մենք հասկանում ենք, որ Հանրապետականում ոչ ոք հարց լուծող չի, և ինքն այս համակարգով վաճառելու է մանդատները: Այն կուսակցությունները, որ նոր պետք է ստեղծվեն կամ ստեղծվել են արդեն, նրանք, ովքեր գնացել են ձողի վրա պարելու, մանդատներ կտրվեն, կունենան 81 մանդատ. խնդիր չկա: Հանրապետականի ցուցակում տարեցներից շատ քչերը կլինեն, հիմնականում՝ երիտհանրապետականները:

–Քաղաքական ի՞նչ զարգացումներ եք տեսնում:

–Ես փորձում եմ հույս կապել «Ո՛չ»-ի ճակատի հետ, որովհետև համոզված եմ՝ ժողովուրդը կանգնած է թիկունքում: Պարզապես պետք է ժողովրդին ճիշտ ձևակերպել խնդիրը, որ նա հասկանա՝ ինչ է նշանակում սահմանադրական փոփոխություններ, ինչ է նշանակում «Այո՛» ու «Ո՛չ»:
Ժողովուրդը կոգևորվի, եթե մեր մեջ հակասություններ չտեսնի: Հայաստանի ընդդիմադիր դաշինքները միշտ ինչ-որ հակասություններ ունեցել են: Միշտ մեջը մարդ են գցել, առանց գցելու էլ ոչ էական հարցի շուրջ սկսել են վիճել, ու խնդիր է առաջացել, որովհետև իշխանությունը ռեսուրս չունի:
Չկա որևէ պատճառ, որ ժողովուրդն այս իշխանություններին ձայն տա:

Մանրամասները՝ «Zham.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը