Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Լևոն Տեր–Պետորսյանի և Սերժ Սարգսյանի համագործակցությունը լրացուցիչ լարումների կհանգեցնի
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը լիովին հնարավոր է համարումԼևոն Տեր-Պետորսյանի և Սերժ Սարգսյանի համագործակցությունը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցումը և՛ առաջին, և՛ երրորդ նախագահների արտաքին քաղաքականության ուղեգծերից մեկն է։
-Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ չէ, հետևաբար կողմ է. նա կտրուկ չի դատապարտել Թուրքիայի հետ մերձենալու Սերժ Սարգսյանի քայլը, և դա կարելի է դիտել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ է։ Իսկ եթե կողմ է, հետևաբար համագործակցության ինչ-որ հնարավորություն կա, իհարկե, եթե կողմերը գան հաշտեցման և գտնեն հարաբերակցման ձևերը, եղանակները,- «7օր»-ին ասել է Ա. Ադիբեկյանը:-Վերջին հաշվով, մենք Աշոտ Մանուչարյան չենք, որ գտնենք, թե գոյություն ունի դասակարգային պայքար, ոխերիմ թշնամություն։ Այդպիսի բանը շինծու է։ Հայը մնում է հայ, և մենք պետք է հարգենք մեր հակառակորդների հայացքները, որքան էլ դրանք հակադիր լինեն սեփական հայացքներին։ Փորձենք ազդել, եթե տեսնում ենք՝ չէ՛, կարող ենք որոշել՝ համագործակցո՞ւմ ենք, թե՞ ուղղակի մերժողական դիրք ենք ընտրում։ Բայց համարել թշնամի, ազգի դավաճան, նման ձախակողմյան տերմինաբանությունից մենք պետք է խուսափենք։
Այդուհանդերձ, սոցիոլոգը մի շարք անցանկալի զարգացումների հնարավորություն է տեսնում Լևոն Տեր-Պտերոսյանի և Սերժ Սարգսյանի համագործակցության պարագայում այն առումով, թե քաղաքական ենթաշերտը, ընտրություններում այդ թեկնածուներին աջակցած և իրենց ջանքերը ներդրած անձինքն ինչպես կվերաբերվեն դրան։
-Պարզ է, եթե առաջին նախագահը գա կանգնի երրորդի դիմաց, համագործակցեն, պետք է տեղաշարժեր տեղի ունենան վերնախավում, տնտեսական ոլորտների վերահսկման խնդիրներում և այլն, որը լրացուցիչ լարումների կբերի, որն էլ տվյալ իրավիճակում պարզապես ցանկալի չէ,- հավելել է Ա. Ադիբեկյանը։
Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Լևոն Տեր–Պետորսյանի և Սերժ Սարգսյանի համագործակցությունը լրացուցիչ լարումների կհանգեցնի
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը լիովին հնարավոր է համարում Լևոն Տեր-Պետորսյանի և Սերժ Սարգսյանի համագործակցությունը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցումը և՛ առաջին, և՛ երրորդ նախագահների արտաքին քաղաքականության ուղեգծերից մեկն է։

7or.am