Սա առաջին դեպքը չէ, ու պարզ է, որ վերջինը չի լինելու։
Դե հիմա պատկերացրեք սահմանամերձ գյուղերի այն բնակիչների դեմքի արտահայտությունը, որոնց համար ՀՀԿ–ականները (ՀՀԿ որ ասում ենք՝ «արուսները», այսինքն՝ Բ26–ում ֆոտոսեսիայի մասնակիցները, հետն են) պետք է հանդիպման ժամանակ նոր Սահմանադրության օգտին քարոզեն։ Այն էլ ինչ Սահմանադրություն՝ «մարդակենտրոն»։ Թե՞ ՀՀԿ–ն վտանգավոր տեղեր չի գնա և այնտեղ կուղարկի նոր Սահմանադրությանն «այո» ասող իր «զապաս պագրիշկեքին»։ Ինչևէ։
Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է գտնվում, և այս պայմաններում մեր երկիրը ցնցումների տանելը հակապետական քայլ է։
Փաստորեն, դրսից Ալիևն է հարձակվում, իսկ ներսից էլ ՀՀ քաղաքացուն ուզում են հարվածել «սահմանադրական» հեղաշրջման միջոցով։
Ու այսքանից հետո դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ մեզ գերագույն գլխավոր հրամանատարի լղոզված ինստիտուտ է պետք։ Ուզում են այսօրվա դե ֆակտո վիճակն «օրինականացնել»։
Եթե նկատել եք, լարված իրավիճակներում անհետանում է Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդը։ Հիմա ուզում են «սահմանադրորեն» ամրագրել նրա անհետանալու իրավունքը՝ դեմ տալով պաշտպանության նախարարին կամ վարչապետին։
Վաղը–մյուս օրն էլ պլանավորում են դեմ տալ շմայսներին ու «խորհրդարանական կայուն մեծամասնությանը», որպեսզի Ղարաբաղը հանձնելու հարցում էլ պատասխանատվությունը լղոզվի։
Տավուշի մարզի գնդակոծությունը և «մարդակենտրոն» Սահմանադրությունը
Երեկվա գնդակոծության հետևանքով երեք կին է զոհվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում։ Կան վիրավորներ։ Կրակի տակ է հայտնվել նաև Նոյեմբերյան քաղաքը։ Մարդիկ լույսերն անջատել են, որպեսզի թշնամու համար թիրախը չերևա։
Սա առաջին դեպքը չէ, ու պարզ է, որ վերջինը չի լինելու։
Դե հիմա պատկերացրեք սահմանամերձ գյուղերի այն բնակիչների դեմքի արտահայտությունը, որոնց համար ՀՀԿ–ականները (ՀՀԿ որ ասում ենք՝ «արուսները», այսինքն՝ Բ26–ում ֆոտոսեսիայի մասնակիցները, հետն են) պետք է հանդիպման ժամանակ նոր Սահմանադրության օգտին քարոզեն։ Այն էլ ինչ Սահմանադրություն՝ «մարդակենտրոն»։ Թե՞ ՀՀԿ–ն վտանգավոր տեղեր չի գնա և այնտեղ կուղարկի նոր Սահմանադրությանն «այո» ասող իր «զապաս պագրիշկեքին»։ Ինչևէ։
Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է գտնվում, և այս պայմաններում մեր երկիրը ցնցումների տանելը հակապետական քայլ է։
Փաստորեն, դրսից Ալիևն է հարձակվում, իսկ ներսից էլ ՀՀ քաղաքացուն ուզում են հարվածել «սահմանադրական» հեղաշրջման միջոցով։
Ու այսքանից հետո դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ մեզ գերագույն գլխավոր հրամանատարի լղոզված ինստիտուտ է պետք։ Ուզում են այսօրվա դե ֆակտո վիճակն «օրինականացնել»։
Եթե նկատել եք, լարված իրավիճակներում անհետանում է Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդը։ Հիմա ուզում են «սահմանադրորեն» ամրագրել նրա անհետանալու իրավունքը՝ դեմ տալով պաշտպանության նախարարին կամ վարչապետին։
Վաղը–մյուս օրն էլ պլանավորում են դեմ տալ շմայսներին ու «խորհրդարանական կայուն մեծամասնությանը», որպեսզի Ղարաբաղը հանձնելու հարցում էլ պատասխանատվությունը լղոզվի։
Մի՞թե պետք է թույլ տալ։
Գևորգ Գևորգյան