Մեկնաբանություն

25.09.2015 14:40


Վահան Մարտիրոսյանին «ծնող» միջավայրը

Վահան Մարտիրոսյանին «ծնող» միջավայրը

Իշխանական քարոզչամեքենան փորձում է Վահան Մարտիրոսյանի խայտառակ պատմության համար քավության նոխազներ փնտրել։ Սրանք «բոչկա» են գլորում ԱԱԾ–ի, ոստիկանության, դատախազության ու նաև Ռուսաստանի վրա՝ բնականաբար, «մոռանալով» տալ այս ամենի բուն և միակ պատասխանատու կառույցի հասցեն՝ Բաղրամյան 26։

Իրականությունն այն է, որ Վահան Մարտիրոսյանի դավաճանությունը ծնվել է «նախաձեռնողական», «քաղաքացիական» և «արևմտամետ» միջավայրում։

Վահանը մոտ ընկերն է մեկի («տնավարի» քեֆի սեղանը՝ վկա), ով առավոտից երեկո զբաղված է Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի գովքով։ Խոսքս բլոգեր Տիգրան Քոչարյանի մասին է։ Նա մինչև Բաքվի ասուլիսը մի նամակ էր գրել Վահան Մարտիրոսյանին, որտեղից պարզ դարձավ, որ Վահանը չի էլ թաքցրել Բաքու գնալու իր մտադրության մասին։ Դա, թերևս, շատ «կրեաԾիվ» քայլ է ընկալվել իշխանությունների կրնկի տակ գործող «քաղաքացիական» միջավայրում։ Իսկ, ինչպես հայտնի է, սրանք «կրեաԾիվության» համար պատրաստ են ամեն ինչի, ընդհուպ մինչև Բաքու գնալը կամ Բաքու գնացողին աջակցելը։

Վահանը համատեղ «քաղաքացիական» պայքար է մղել իշխանությունների համար մանր «դհոլություններով» զբաղվող Անի Զախարյանի հետ։

Վահանը համատեղ քննարկում է կազմակերպել իշխանության «ողջախոհ երիտթևը» ներկայացնող Արմեն Աշոտյանի հետ։

Եվ վերջապես, Վահանը «ռասկրուտկա է արվել» Բ26–ի տակ աշխատող «անկախ» մամուլի կողմից։

Ահա և ձեզ այն հարցի պատասխանը, թե ինչպես և որտեղ «ծնվեց» Վահան Մարտիրոսյանը, ու ինչպես կարողացավ Բաքուն նրան հավաքագրել։

«Ընդդիմադիր» հռետորաբանությամբ և իշխանությունների «պասով» «քաղաքացիական» աշխատելը հանրությանը դավաճանել է նշանակում։ Դրանից հետո արդեն պետությանը դավաճանելը դառնում է զուտ փողի խնդիր։

Հայաստանյան իշխանությունների գործելաոճն ու մտածողությունն այնպիսին է, որ դավաճանների ծնունդը դառնում է տեխնիկայի ու փողի խնդիր։ Այնպես որ, տարատեսակ դիշովկեքը թող սրա ու նրա վրա չբարդեն Վահանի արարքի պատասխանատվությունը։

Դավաճանությունը խրախուսող իշխանական (նեոբոլշևիկյան) միջավայրում հայրենիքի դավաճանի ծնունդը ոչ թե արտառոց, այլ բնական երևույթ պետք է համարել։

Մի հատ նայեք, թե «ժելեոտած մազերովների» միջավայրում ինչքան շատ են վահանմարտիրոսյանները, և կհասկանաք, թե որտեղից է պետք արմատախիլ անել դավաճանությունը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը