Քաղաքական

24.09.2015 21:39


Բերդավանում և Պառավաքարում հակառակորդի կրակոցներից երեք բնակիչ է զոհվել

Բերդավանում և Պառավաքարում հակառակորդի կրակոցներից երեք բնակիչ է զոհվել
ՀՀ սահմանամերձ գյուղերը կրկին հայտնվել են հակառակորդի գնդակոծության տակ: Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում հակառակորդի կրակոցից բնակիչ է զոհվել։
«Zham.am»-ի հետ զրույցում Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն ասաց, որ հակառակորդի գնդակից սպանվել է 70-ամյա Պայծառ Աղաջանյանը:
Գյուղապետն այլ մանրամասներ չհաղորդեց:

Հակառակորդի կրակոցից երկու բնակիչ է զոհվել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղում, կան նաև վիրավորներ:
Զոհված կանանց ինքնությունն արդեն պարզվել է: Հակառակորդի կրակոցից զոհվել են 21-ամյա Շուշան Ասատրյանը և 74-ամյա Սոնա Ռևազյանը:
Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը