Լրահոս

05.02.2011 13:45


ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կրկին խաբե՞լ է

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կրկին խաբե՞լ է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի՝ միացվելով երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին, և որ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի աշխատակազմը դեմ է այդ ձուլմանն ու վստահեցնում է, որ մշակույթի նախարարությունից իրենց ոչինչ չեն տեղեկացրել, խաբել են՝ վստահեցնելով, թե ոչ մի ձուլում էլ չի լինելու։

«7օր»-ը բազմիցս անդրադարձել է այս թեմային և պարզել, որ ոչ միայն քոլեջի դասախոսական կազմն ու ուսանողներն են ձուլմանը դեմ, այլև  հայ էստրադային երգիչների մեծ մասը, ովքեր եղել են վաստակաշատ երաժիշտ Ակսել Բակունցի սաները և չեն ցանկանում, որ նրա բազմամյա աշխատանքն ու քոլեջի վաստակը ոչնչացված տեսնեն։

Հատկանշական է նաև, որ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգչուհի Նադեժդա Սարգսյանը, ով ենթադրաբար պետք է լինի միավորված ուսումնական հաստատության տնօրենը, նույնպես Ակսել Բակունցի սաներից է եղել։

Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս Գևորգ Անդրիկյանն այսօր «7օր»-ին տեղեկացրել է, թե մշակույթի նախարար Հասմիկ Պողսյանն իրենց հերթական անգամ խաբել է։

-Սրանից 5 օր առաջ մենք՝ դասախոսական կազմն ու այն երգիչ-երգչուհիները, ովքեր դեմ են ձուլմանը, հանդիպել ենք մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, և նա մեզ վստահեցրեց, որ ոչ մի ձուլում չկա, որ քոլեջներն առանձին-առանձին են գործելու՝ մեկ մշակութային կենտրոնի անվան տակ, սակայն մենք տեղեկացանք, որ արդեն մշակույթի նախարարությունը հրաման է տվել, ժամկետներ է նշել, և կարծեմ գրված է, որ 45 օրվա ընթացքում մեր քոլեջը պետք է զրկվի լիցենզիայից։ Փաստորեն հերթական անգամ մեզ խաբեցին,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը