Քաղաքական

24.09.2015 12:59

Դովեղում փամփուշտը բնակարանի պատուհանից ներս է մտել

Դովեղում փամփուշտը բնակարանի պատուհանից ներս է մտել

Երեկ Տավուշի մարզի գնդակոծված երեք գյուղերում՝ Բերդավանում, Բարեկամավանում և Դովեղում, այժմ վիճակը հարաբերական խաղաղ է։

«Հիմա նորմալ է, բնակչության մոտ լարվածություն չկա»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը։ Նա հայտնեց, որ կրակոցները սկսվել են մոտ ժամը 17.30-ից և շարունակվել մինչև գիշերը 01.00-ն։

«Տարբեր տրամաչափի զենքերով պարբերաբար կրակել են։ Վնասները միայն նյութական են. վնասվել է մեկ տան տանիք։ Այժմ մանկապարտեզը, դպրոցը բնականոն աշխատում են, արտառոց բան չկա»։

Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը չցանկացավ հեռախոսով շատ տեղեկություններ հայտնել։ Կարճ զրույցի ընթացքում նա նշեց. «Վիճակը խաղաղ է, լարվածություն չկա»։

Այստեղ ևս նյութական վնասներ կան, որոնք, գյուղապետի խոսքով՝ մեծ չեն։

Դովեղի գյուղապետի հեռախոսահամարն անհասանելի էր։ Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Մանիշակ Բեջանյանը նշեց. «Փամփուշտները տներին են կպել, տանիքներն են վնասվել, անգամ մեկի բնակարանի պատուհանից է ներս մտել»։

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։