«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելով ասել է, թե իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ Երևանի ավագանու խորհրդում ավագանու ԲՀԿ-ական անդամները խնդիրներ ունեն քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ և որոշել են վայր դնել իրենց մանդատները:
-Նման խնդիր չկա: Ավագանու մեր անդամները շարունակում են իրենց աշխատանքը ավագանու խորհրդում,-ասել է Ն. Զոհրաբյանը:
Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Գևորգ Պետրոսյանի հրաժարականի դիմումին, ԲՀԿ-ական պատգամավորն ասել է, թե իրենք դեռևս որոշում չեն կայացրել, թե իրենց կուսակցությունից ում են առաջարկելու նախարարի պաշտոնում, սակայն, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հակված է այդ պաշտոնում առաջարկել Մխիթար Մնացականյանի թեկնածությունը:
Ո՞վ է լինելու նոր նախարարը

7or.am