Քաղաքական

23.09.2015 15:08

Ուորլիք. «Շարունակում ենք աշխատել համապարփակ համաձայնագրի մանրամասների վրա»

Ուորլիք. «Շարունակում ենք աշխատել համապարփակ համաձայնագրի մանրամասների վրա»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատել ղարաբաղյան հակամարտության համապարփակ համաձայնագրի մանրամասների վրա։ Այս մասին «BBC»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ համապարփակ համաձայնագրի մանրամասների համաձայնեցումն առաջին հերթին կախված է Սարգսյանի և Ալիևի քաղաքական կամքից:

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ու զորքերի շփման գծում մեծ լարվածություն է նկատվում: Մենք անհանգստացած ենք զինադադարի ռեժիմի խախտման դեպքերով ու հակամարտության կողմերի կողմից ծանր սպառազինության օգտագործմամբ: Դա անթույլատրելի է: Հատկապես անհանգստացած ենք խաղաղ բնակչության շարքերում արձանագրված զոհերով»,-ասել է Ուորլիքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։