Լրահոս

18.11.2009 14:02


Դավութօղլու. «Մենք կհասնենք ղարաբաղյան հակամարտության լուծմանը»

Դավութօղլու. «Մենք կհասնենք ղարաբաղյան հակամարտության լուծմանը»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մեկնարկը նպաստեց ղարաբաղյան հակամարտության կարգվորման գործընթացի ակտիվացմանը։ Նրա խոսքերով, հայ-թուրքական գործընթացով Անկարան կարողացավ միջազգային միջնորդների ուշադրությունը բևեռել ղարաբաղյան հիմնախնդրի վրա։ Դավութօղլուն նշել է, որ նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները ժամանում էին տարածաշրջան, ունենում էին հանդիպումներ, որոնք տևական ժամանակ ոչ մի արդյունքի չէին հանգեցնում։ Թուրքիայի արտգործնախարարը ընդգծել է, թե Անկարան կհասնի ղարաբաղյան հակամարտության լուծմանը։

Ըստ «Bakililar.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը