Սերժ Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների և պատվիրակությունների ղեկավարների հետ
ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների և պատվիրակությունների ղեկավարների հետ: Նախագահ Սարգսյանը Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի հետ առավոտյան ունեցած հանդիպումից հետո, օրվա երկրորդ կեսին հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար, փոխվարչապետ Նիկ Քլեգգի և Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ:
Սերժ Սարգսյանը Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում վիզային ռեժիմի մեղմացման, առևտրի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ԵՄ հնարավոր աջակցությանը: Սերժ Սարգսյանը և Հերման Վան Ռոմպոն քննարկել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ ս.թ. հուլիսին մեկնարկած բանակցություներին վերաբերող հարցեր:
Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգգի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու ներդրումների խրախուսմանը, Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ:
Նախագահ Սերժ Սարգսյանի և Սերբիայի Նախագահ Բորիս Տադիչի հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-սերբական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Աստանայում այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունից' ի պատիվ ԵԱՀԿ գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների կազմակերպվելիք պաշտոնական ընդունելությանը: