Լրահոս

01.12.2010 17:49


Դադարեցվել է որոշ դեղերի շրջանառությունը ՀՀ–ում

Դադարեցվել է որոշ դեղերի շրջանառությունը ՀՀ–ում

Հաշվի առնելով  "Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն" ՓԲԸ-ի 22.11.2010թ. N 0101094610, ինչպես նաև "Նովարտիս Ֆարմա Սերվիսիզ ԷյՋի" դեղագործական ընկերության հայաստանյան մասնաճյուղի 18.11.2010թ. գրությունները՝ ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 1921-Ա հրամանով դադարեցվել է ԷԲԵՎԵ Ֆարմա ավստրիական արտադրության 93795105 սերիայի «Մեթոտրեքսատ-ԷԲԵՎԵ 50մգ/5մլ 5մլ ներարկման լուծույթ սրվակ (1)», 93364604, 93650704, 95281512, 96170307 սերիաների «Մեթոտրեքսատ-ԷԲԵՎԵ 10մգ/1մլ 1մլ ներարկման լուծույթ սրվակ (1)» դեղերի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Այս խորագրի վերջին նյութերը