Լրահոս

05.02.2011 13:00


Սառա Փեյլին. «Օբաման ԱՄՆ-ը հասցրել է «կործանման եզրին»»

ԱՄՆ փոխնախագահի նախկին թեկնածու Սառա Փեյլինը երեկ հայտարարել է, թե նախագահ Բարաք Օբամայի և Դեմոկրատական կուսակցության քաղաքականությունը ԱՄՆ-ը հասցրել է «կործանման եզրին»։

-Դա ազգային մեծության ճանապարհ չէ, այլ կործանման,-ասել է Փեյլինը՝ քննադատելով պետական ծախսերի և բյուջեյի պակասուրդի աճը։

«Դաշնային կառավարությունը չափազանց շատ է ծախսում, չափից շատ փոխառություններ վերցնում և դա վերահսկել չի կարողանում»,-ավելացրել է Փեյլինը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ի այս տարվա պետական պարտքը ռեկորդային ցուցանիշի է հասել՝ 14 տրլն ԱՄՆ դոլար։ Ընդ որում՝ 2010թ. հունիսին ԱՄՆ պետական պարտքն արդեն հասել էր ռեկորդային 13 տրլն-ի։

Այս խորագրի վերջին նյութերը