Ստամտավորականությունը, Արմենչիկն ու սահմանադրական փոփոխությունները
Սերժ Սարգսյանի ձեռամբ ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանն արժանացած Արմենչիկի թեման միայն այդ ռաբիս երգչի թեման չէ: Այդ իրողությամբ կրկին անգամ բացահայտվեց հայոց մտավորականության (առանձին բացառությունները չհաշված) կեցվածքը, իրական բնույթն ու դրսեւորած վարքագիծը երկրի, պետության համար բախտորոշ հարցերի նկատմամբ:
Արմենչիկին կոչում տալու փաստի կապակցությամբ հայ հանրությունը դեռ շարունակում է «ղժժալ» ու ապշանքը չթաքցնելով՝ հարցադրել` ինչո՞ւ, ինչի՞ համար:
Հայ երգարվեստը, Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, հայտնվել է «սխտորաքյաբաբային» մակարդակի վրա: Սա միայն երգարվեստի խնդիր չէ: Ընդհանուր առմամբ` արվեստի, հայ արվեստի չափանիշների կործանումը վկայող ողբալի իրողություն է: Ու թվում էր, թե առաջինը այս խնդիրը պետք է մտահոգեր ինչ-որ արժեքներ ստեղծած հայ մտավորականությանը, այն արվեստագետներին, ովքեր համարում են, որ հայ մշակույթում իրենց վաստակն իրական է, իսկ արմենչիկներինը` ոչ:
Ոմանք միամտաբար ենթադրում էին, թե հիմա անվանի ու նշանավոր արվեստագետները ցասումնալից առաջ կնետվեն ու բաց նամակով կդիմեն Սերժ Սարգսյանին՝ վերջինիս խնդրելով չխեղաթյուրել չափանիշները: Կամ` կոնկրետ արժեքներ ստեղծած մտավորականների գոնե տաս հոգանոց խումբն ինչ-որ դեմարշի կդիմի. ի նշան բողոքի՝ հետ կվերադարձնի անցած տարիներին ստացած իր կոչումներն ու պարգեւները` չցանկանալով Արմենչիկի հետ նույն հարթության վրա ընկալվել:
Ոչ մի նման բան տեղի չունեցավ: Զուր էին ոմանց սպասումները, քանի որ նման բան չէր էլ կարող տեղի ունենալ:
Մի քանի մտավորական անկյուններում քրթմնջաց, մի թեթեւ հեգնեց, եւ վե՛րջ:
Դեմարշի սպասողները մոռանում են, որ մեր մտավորականությունը ՀՀԿ ղեկավարի գլխին ամպհովանի բռնող մտավորականություն է, մոռանում են, որ մեր մտավորականությունը պալատից ակնկալիքներ ունեցող մտավորականություն է, որը չի կարող կտրուկ շարժումներ անել, քանզի դեռ կոչում չստացածը կոչման է սպասում, վաստակավորի կոչում ստացածը ժողովրդականի կոչման է սպասում, ժողովրդականի կոչում ստացածը «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի է սպասում, այլք պետական մրցանակի են սպասում եւ այսպես շարունակ:
Միեւնույն ակնկալիքներով է պայմանավորված նաեւ մեր մտավորականության` պապանձվելու աստիճանի զգուշավոր լռությունը Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նկատմամբ: Կարծիք ու դիրքորոշում չեն հայտնում: Հայտնողներն էլ միայն դրական են արտահայտվում:
Ինչ խոսք, նրանց մեծ մասը հոգու խորքում դեմ է սահմանադրական չակերտավոր բարեփոխումներին, բայց վերոնշյալ պատճառներով պարտիզանի պես լռում է:
Ի դեպ, անցյալ տարի այս օրերին գտնվեցին մտավորականներ, ովքեր պաշտպանում էին Լիսկային: Այնպես որ, պետք չէ զարմանալ հայոց մտավորականության պահվածքի վրա, որին Նժդեհը ժամանակին շատ ճշգրիտ է ներկայացրել` բնորոշելով որպես ստամտավորականություն։

«Հայ ստամտավորականը. իզուր անցան Ալիշանի ու Րաֆֆիի, Ահարոնյանի ու Վարուժանի և այլոց դյուցազնաշունչ ցեղականչերը, նրա համար անմատչելի մնացին հերոսականի բարձունքները: Նա չսիրեց վտանգը, փախավ հերոսներ կրթող ազնվական վտանգից և իր երկչոտությամբ հաճախ վտանգեց իր ժողովրդի ապագան: Երեկ պարտվողական էր, այսօր նաև՝ երկչոտության քարոզիչ: Նրա համար հերոսը արկածախնդիր է, իդեալիստը` տխմար, վախկոտը` խոհեմ, սրիկան` գործի մարդ: Քաղաքացիորեն անարի է, նաև՝ զզվելիորե՛ն անարի. նրան անգամ պաշտոնապես չի կարելի տեսնել արդարների ու լավերի կողքին: Եվ այդ է պատճառը, որ այսօր հայ իրականության մեջ, ամեն քայլափոխում վատությունն է դարանակալ, որ աղվեսներն առյուծներ են խեղդում, սինլքորները` Հիսուսներ են խաչում»:
Կիմա Եղիազարյան