Թեև աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարն ի սկզբանե փորձում էր խուսափել պատասխանել հարցին, թե, ի վերջո, ճի՞շտ են այն լուրերը, որ կուսակցությունը քաղաքական որոշում է կայացրել իրեն հետ կանչել, այնուամենյանիվ, արժանանալով լրագրողների համառ դիմադրությանը, ի վերջո պատասխանեց հարցերին:
-Միանգամայն ճիշտ են այդ լուրերը: Առողջական խնդիրներ ունեմ: Հրաժարականի դիմում եմ ներկայացրել. Չեմ կարող ասել, թե հրաժարականը երբ կհասնի իր նպատակին:
Նախարարն ասել է, թե հրաժարականի դիմում ներկայացնելն իր անձնական որոշումն է.
-Ինձանից շատ էլ ո՞վ պետք է մտածեր իմ առողջության մասին:
Հարցին, թե մի քանի ամիս առաջ, երբ նա նշանակվում էր այդ պաշտոնին, իր առողջությունը թույլ տալի՞ս էր ընդունել այդ առաջարկը.
-Որևէ մեկը չի կարող ասել, թե մի քանի ամիս հետո իր հետ ինչ է կատարվելու:
Լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե ինչպես է դրան արձագանքել կուսակցության ղեկավարը, Գ. Պետրոսյանը պատասխանել է.
-Մարդու առողջության պահպանման իրավունքն ամենակարևոր իրավունքներից մեկն է:
ԲՀԿ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

7or.am