2015 թ. օգոստոսին արձանագրվել է 0.1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.7%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել, ընդ որում՝ սպասվածից դանդաղ տեմպերով, և ամսվա վերջին կազմել 3.6%:
Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Այդուհանդերձ, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից քաղաքականության տոկոսադրույքի ակնկալվող բարձրացման պայմաններում զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի սպասումների ներքո համաշխարհային ֆինանսական և արժութային շուկաներում դիտվել է տատանողականության էական աճ, որը ստեղծում է գնաճային ռիսկեր:
Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ևս պահպանվել են տնտեսական ակտիվության՝ սպասվածից բարձր աճի տեմպերը, որը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով: Խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստել է ներքին պահանջարկի որոշ չափով վերականգնմանը՝ մասամբ չեզոքացնելով գնանկումային միջավայրը: Համախառն առաջարկի և պահանջարկի վերոնշյալ զարգացումները հանգեցրել են զուտ արտահանման տեմպերի արագացմանը՝ զգալիորեն բարելավելով ՀՀ արտաքին հաշվեկշիռը: ԿԲ խորհուրդը կարծում է, որ տնտեսական հիմնարարների նման զարգացումները էականորեն ավելացրել են արտաքին ցնցումների նկատմամբ երկրի դիմադրողականությունը: Համաշխարհային ֆինանսական և արժութային շուկաների տատանողականության աճը առաջացրել է համեմատաբար բարձր գնաճային սպասումներ, ինչը թույլ չի տվել ձևավորել ավելի ցածր գնաճային միջավայր: Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային ներկայիս պայմանները,ինչի ներքո մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կնվազի և կտատանվի թույլատրելի միջակայքի ներքևի հատվածում: Դրամավարկային նման քաղաքականությունը հնարավորություն կտա առաջիկայում նվազեցնել ու խարսխել գնաճային սպասումները և ապահովել գնաճի նպատակը միջնաժամկետ հատվածում:
ՀՀ ԿԲ խորհուրդը ներքին տնտեսությունում գնաճային սպասումների և արտաքին ֆինանսական շուկաների զարգացումներին համահունչ, անհրաժեշտության դեպքում, կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության նպատակի իրագործման համար:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հոկտեմբերի 2-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ
2015 թ-ի սեպտեմբերի 22-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.25%:
2015 թ. օգոստոսին արձանագրվել է 0.1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.7%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել, ընդ որում՝ սպասվածից դանդաղ տեմպերով, և ամսվա վերջին կազմել 3.6%:
Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Այդուհանդերձ, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից քաղաքականության տոկոսադրույքի ակնկալվող բարձրացման պայմաններում զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի սպասումների ներքո համաշխարհային ֆինանսական և արժութային շուկաներում դիտվել է տատանողականության էական աճ, որը ստեղծում է գնաճային ռիսկեր:
Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ևս պահպանվել են տնտեսական ակտիվության՝ սպասվածից բարձր աճի տեմպերը, որը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով: Խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստել է ներքին պահանջարկի որոշ չափով վերականգնմանը՝ մասամբ չեզոքացնելով գնանկումային միջավայրը: Համախառն առաջարկի և պահանջարկի վերոնշյալ զարգացումները հանգեցրել են զուտ արտահանման տեմպերի արագացմանը՝ զգալիորեն բարելավելով ՀՀ արտաքին հաշվեկշիռը: ԿԲ խորհուրդը կարծում է, որ տնտեսական հիմնարարների նման զարգացումները էականորեն ավելացրել են արտաքին ցնցումների նկատմամբ երկրի դիմադրողականությունը: Համաշխարհային ֆինանսական և արժութային շուկաների տատանողականության աճը առաջացրել է համեմատաբար բարձր գնաճային սպասումներ, ինչը թույլ չի տվել ձևավորել ավելի ցածր գնաճային միջավայր: Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային ներկայիս պայմանները, ինչի ներքո մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կնվազի և կտատանվի թույլատրելի միջակայքի ներքևի հատվածում: Դրամավարկային նման քաղաքականությունը հնարավորություն կտա առաջիկայում նվազեցնել ու խարսխել գնաճային սպասումները և ապահովել գնաճի նպատակը միջնաժամկետ հատվածում:
ՀՀ ԿԲ խորհուրդը ներքին տնտեսությունում գնաճային սպասումների և արտաքին ֆինանսական շուկաների զարգացումներին համահունչ, անհրաժեշտության դեպքում, կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության նպատակի իրագործման համար:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հոկտեմբերի 2-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն