Արմեն Գրիգորյան. «Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը նպաստում է Սերժ Սարգսյանի հզորացմանը»
«NewsBook»-ի զրուցակիցն է «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
-Նիկոլ Փաշինյանը վերջերս իր ելույթում պարզաբանեց իրենց կուսակցության տեսակետը «Ոչ»-ի ճակատին չմիանալու փաստի առնչությամբ: Պատճառաբանություններից մեկն այն էր, որ իմաստ չունի մտնել մի ճակատամարտ, որում պետք է ջախջախվել և չունենալ որևիցե հնարավորություն՝ հետագայում դիմադրություն ցույց տալու 2017-2018 թվականների իշխանության վերարտադրությանը: Ըստ Ձեզ` որքանո՞վ է արդարացված այս մարտավարությունը:
-Մտածել, որ դու այդքան ուժեղ չես, որ կարողանաս ճակատամարտ մղես կամ մտնես պայքարի մեջ, ասել` ես պատրաստ չեմ, գնում եմ տուն, սխալ մարտավարություն է այն առումով, որ հնարավորություն ես տալիս, որ Սերժ Սարգսյանն իր դիրքերը հզորացնի: Իսկ Սերժ Սարգսյանն իր դիրքերը հզորացնում է սահմանադրական փոփոխություններով: Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը նպաստում է իշխանության հզորացմանը: Ասել, որ որևիցե պայքարում հաղթանակը հստակ է լինելու, իրականությունից հեռու պնդում է, քանի որ չկա պայքար, որ մարդիկ իմանան, որ հաղթելու են: Տուն գնալն էլ նշանակում է թույլ տալ Սերժ Սարգսյանին ավելի հզորանալ:
–Ի՞նչ է տալու իշխանությանն ընդդիմությունից անընդհատ բեկորներ պոկելու քաղաքականությունը. դա միտված է հասարակության մոտ քաղաքական գործիչների և քաղաքական գործընթացների նկատմամբ ապատիա ձևավորելո՞ւն, թե՞ կա մեկ այլ բացատրություն:
–Դա ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն այնքան թույլ է, որ հանդիպում է Արտաշես Գեղամյանի, Բաբուխանյանի հետ, որն իր կուսակցության խմբակցության անդամն է, և բոլորը պատկերացնում են, թե Բաբուխանյանի կամ Գեղամյանի հետևում քանի մարդ կա կանգնած: Դա ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը որևէ աջակցություն չունի, քանի որ բացարձակ մեծամասնությունը գտնում է, որ սահմանադրական փոփոխություններ պետք չեն, իսկ ինքը Արևմուտքից աջակցություն չի ստացել, և ստիպված ինքն իմիտացիա է ստեղծում` իր ռեսուրսները ներդնելով Արտաշես Գեղամյանի հետ հանդիպելով: Իրականում նա ցույց է տալիս, որ չունի այդ կոնսոլիդացիան:
–Վերջերս 500 երիտասարդներ անդամակցեցին ՀՀԿ-ին: Չե՞ք կարծում, որ սա հերթական ֆարսն է Սերժ Սարգսյանի կողմից` ցույց տալու, թե որքան համակիրներ ունի գործող կուսակցությունը:
–Սա հիշեցնում է բրեժնևյան ժամանակահատվածը, որն ասում է` տեսեք, թե ինչքան նոր անդամ ունենք: Նախ՝ նշեմ, որ «Facebook»-ի մի օգտատեր գրել էր, որ այդ սրահում 500 հոգի չի տեղավորվում. այն ամենաշատը տեղավորում է ընդամենը 100 հոգի: Նախ՝ շատ կասկածելի է, որ 500 հոգի միացել է իրենց, երկրորդը` դա հերթական իմիտացիան է, և փորձում են ցույց տալ, որ իրենց կուսակցությանն այդքան մարդ է միացել, բայց մենք հասկանում ենք, որ դա իմիտացիա է: Գյումրիի հանրահավաքից առաջ բոլոր նախապատրաստական հանդիպումները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանն աջակցություն չունի: 5000 թռուցիկ ենք բաժանել, միայն մեկն է ասել, թե Սերժ Սարգսյանին բան մի ասեք, Սերժ Սարգսյանը մեր ախպերն ա, մնացած բոլորն ասում էին, որ շատ լավ ա, մենք գալու ենք հանրահավաքին: Մարդիկ տեղյակ են սահմանադրական փոփոխություններից, և փողոցային պայքարը ցույց կտա` ինքը ուժե՞ղ է, թե՞ ոչ: Ես համոզված եմ, որ այդ պայքարն ուժեղ է, դրա համար էլ Սերժ Սարգսյանը իմիտացիա է ստեղծում, և մենք այնպես կանենք, որ իմիտացիոն փուչիկը պայթի:

Մանրամասները՝ «NewsBook»–ում։