Իրանը մտադիր է գազի և նավթի դիմաց Հայաստանից ու Վրաստանից ջուր ներկրել
Իրանի խորհրդարանի պատգամավոր ԱլիԱլիլուն հայտարարել է, որ իրանական կողմը մտադիր է գազի և նավթի դիմաց Հայաստանից ու Վրաստանից ջուր ներկրել Ուրմիալիճըվերականգնելուհամար:
Պատգամավորը հայտնել է, որ մասնագետներն արդեն հետազոտություն են կատարել՝ պարզելու ՍևանալճիևԿուրգետի ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է «Tehran Times»-ը։ Սեպտեմբերին այս հարցը քննարկել են Իրանի և Վրաստանի խորհրդարանների նախագահները ևս։
Ուրմիա լճի վերականգնման հարցով հանձնաժողովի ներկայացուցիչ ԽալիլՍային էլ նշել է, որ ոմանք դեմ են այդ նախագծին:
Քննարկվում է նաև Վանալճից ջուր ներկրելու հարցը:
Ուրմիա լիճը հայտնվել է ոչնչացման եզրին. վերջին 13 տարիներինջրիմակարդակնիջելէ 6 մետրով՝ կորցնելով 85 տոկոսը:
Իրանը մտադիր է գազի և նավթի դիմաց Հայաստանից ու Վրաստանից ջուր ներկրել
Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալի Ալիլուն հայտարարել է, որ իրանական կողմը մտադիր է գազի և նավթի դիմաց Հայաստանից ու Վրաստանից ջուր ներկրել Ուրմիա լիճը վերականգնելու համար:
Պատգամավորը հայտնել է, որ մասնագետներն արդեն հետազոտություն են կատարել՝ պարզելու Սևանա լճի և Կուր գետի ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է «Tehran Times»-ը։ Սեպտեմբերին այս հարցը քննարկել են Իրանի և Վրաստանի խորհրդարանների նախագահները ևս։
Ուրմիա լճի վերականգնման հարցով հանձնաժողովի ներկայացուցիչ Խալիլ Սային էլ նշել է, որ ոմանք դեմ են այդ նախագծին:
Քննարկվում է նաև Վանա լճից ջուր ներկրելու հարցը:
Ուրմիա լիճը հայտնվել է ոչնչացման եզրին. վերջին 13 տարիներին ջրի մակարդակն իջել է 6 մետրով՝ կորցնելով 85 տոկոսը:
7or.am