Լրահոս

18.11.2009 12:20


Լարիսա Ալավերդյան. «Պաստառների պատվիրատուին նախ և առաջ հասնում է վարչական տուգանք»

Լարիսա Ալավերդյան. «Պաստառների պատվիրատուին նախ և առաջ հասնում է վարչական տուգանք»

Երևանի փողոցներում փակցված են «Գնի՛ր հայկականը» կարգախոսով պաստառներ, որտեղ ԼՂՀ-ի քարտեզը ներկայացված է ոչ ամբողջական, քանի որ ներառված են ոչ բոլոր շրջանները։ Ըստ ԼՂՀ Սահմանադրության՝այդ պաստառների վրա պատկերված քարտեզից դուրս մնացած շրջանները մտնում են ԼՂՀ-ի կազմի մեջ։ Ինչո՞ւ է խախտվում ԼՂՀ Սահմանադրությունը, և ովքե՞ր են պատասխանատու դրա համար։ «7օր»-ի  հետ զրույցում  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասել է, որ  այդ պաստառների պատվիրատուին նախ և առաջ վարչական տուգանք է հասնում։

-Ես հիմա դրանով եմ զբաղվում։ Պարզապես պետք է պատրաստվեն նյութեր, ես պետք  է այն հոդվածները, որ գոյություն ունեն Հայաստանում, հավաքեմ և հիմնվեմ դրա վրա։ Հայաստանի կադաստրի կողմից տպված ատլասներ կան, որոնք պաշտոնական փաստաթղթեր են համարվում, այդ պաշտոնական փաստաթղթում առայսօր  տպվում են այս քարտեզները, և դրա վրա պետք է հիմնվել,-նշել է նա։

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ այդ ուսումնասիրություններն այժմ  ձևակերպման փուլում են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը