Լրահոս

18.11.2009 11:13


«ՀՀԿ–ին անդամագրումը վարչապետի ճակատագրի հետ կապված լավ բանի մասին չի խոսում»

«ՀՀԿ–ին անդամագրումը վարչապետի ճակատագրի հետ կապված լավ բանի մասին չի խոսում»

-Կարծում եմ, Նժդեհն արդեն մի քանի անգամ շուռումուռ է եկել գերեզմանի մեջ՝ իմանալով, որ նմանատիպ կերպարը, որը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, անդամագրվել է այն կուսակցությանը, որը իր  գաղափարախոսության կրողն է,-ասել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը՝ գնահատական տալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անգամագրվելու իրողությանը։-Հավանաբար, վարչապետն ինչ-ինչ պատճառներ ունեցել է նման քայլի գնալու համար, և փորձել է քաղաքական  հենարան ստեղծել իրեն։

«7օր»-ի հարցին, թե ինչո՞ւ է դա տեղի ունեցել հիմա, այլ ոչ ավելի վաղ, ՀՌԱԿ ատենապետը պատասխանել է.

-Հավանաբար մեկ տարի առաջ դիրքերն ավելի ուժեղ էին, քան հիմա։ Սա իր ճակատագրի հետ կապված լավ բանի մասին չի խոսում։ Նրա անդամագրումը Հանրապետական կուսակցությանը կամ որևիցե այլ կուսակցության, չեմ կարծում, իրեն ազատի հայ ժողովրդի հանդեպ գործած հանցագործությունների համար պատասխան տալուց։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը