Մեկնաբանություն

20.09.2015 10:10


«Նախաձեռնողականության» խայտառակ արդյունքը (տեսանյութ)

«Նախաձեռնողականության» խայտառակ արդյունքը (տեսանյութ)

2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Սերժ Սարգսյանը գնաց «նախաձեռնողական» քայլերի։ Տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում հարվածի տակ դրվեց ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը։

Բոլորը տեսան, որ ՀՀԿ ղեկավարը, հանուն իր անձնական շահերի, պատրաստ է առևտրի առարկա դարձնել գրեթե ամեն ինչ։ Գյուլի «ազիզ խաթեր համար» անջատվեցին Ծիծեռնակաբերդի լույսերը, մերոնց մարզաշապիկների վրայից ջնջվեց Արարատը և մեզ մոտ հայտարարվեցին «թուրքական օրեր»։ Ի վերջո ստորագրվեցին հայ–թուրքական խայտառակ արձանագրությունները։

Առևտրային քաղաքականությունը նա ներդրեց նաև Հայաստանի ներքին կյանքում։ Քաղաքական դաշտը վերածվեց պուտանկայանոցի։

Պուտանկեք բուծվեցին նաև «քաղաքացիական» դաշտում։

Եվ այս ամենը հանուն «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման, հանուն նոր Սահմանադրության միջոցով ցմահ իշխանություն ունենալու։

Ստեղծված գաղջ մթնոլորտի արդյունքը եղավ այն, որ Բաղրամյան 26–ի սիրելի «քաղաքացիական» հատվածից դավաճան Վահան Մարտիրոսյան ծնվեց։ Ահա թե ինչի է հանգեցրել «նախաձեռնողական» արտաքին ու ներքին քաղաքականությունը։

Երբ դու «Գեբելսյան» քարոզչամեքենայի միջոցով հակապետական ու հակաանկախական քարոզ ես տանում, ապա այդպիսով պարարտ հող է ստեղծվում դավաճանների ծնունդի համար։

Երբ Հայաստանից մարդիկ հարյուր հազարներով ոչ թե արտագաղթում են, այլ փախչում, ապա զարմանալ պետք չէ, որ մեկն էլ Բաքու է փախչելու և Հայաստանը նույնացնելով Սերժի հետ՝ վայրահաչելու է և՛ քո, և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի դեմ։

Վահան Մարտիրոսյանի դավաճանական ու քստմնելի վարքագիծը ամենավառ ապացույցն է այն բանի, որ իշխանափոխությունը դարձել է ազգային անվտանգության ապահովման խնդիր։

Ալիևն օգտվել է Սերժի ստեղծած ծախու մթնոլորտից ու քարոզչական դիվերսիաներ է իրականացնում։ Սկզբում Տիգրան Խզմալյանը Երևանում հանդես եկավ, հիմա էլ Վահան Մարտիրոսյանն է Բաքվից կրակում։ Թե ինչ կլինի վաղը, կարելի է կռահել։ Դե իսկ դավիթշահնազարյանները մշտապես են այդ գծի վրա եղել։

Հետևաբար՝ Հայաստանում առկա վիճակը փոխելը հայաստանակենտրոն բոլոր սուբյեկտների միակ օրակարգային կետը պետք է լինի։ Եթե այս գաղջ մթնոլորտը չվերանա, եթե ծախու միջավայրը չառողջացվի, ապա վահանմարտիրոսյանությունը կդառնա համատարած երևույթ ու կլինի Տիգրան Սարգսյանի ուզածը՝ պետության վախճանը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Կից ներկայացնում ենք Վահան Մարտիրոսյանի ասուլիսը Բաքվում։ Տեսե՛ք թե ուր է հասցրել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը (համացանցի դարում անիմաստ է ջայլամային քաղաքականություն վարելն ու տեսանյութը չտեսնելու տալը)։

Հիմա ստեղծվել է խայատառակ վիճակ։ Բանն այն է, որ Վահանն ահագին ճիշտ բաներ է ասել սերժական ռեժիմի մասին ու ստացվում է, որ եթե Վահանին քննադատես, ուրեմն պաշտպանելու ես Սերժ Սարգսյանին։ Բայց դա աբսուրդ է։ Սերժն այնպես է արել, որ պետությունը փոխարինել է իրենով։ Հետևաբար՝ այդ պատկերը պետք է փոխել։

Այն, որ Վահանը բոզի վաստակ է և գնդակահարության արժանի վիժվածք, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց պետք է քաջ գիտակցել, որ Վահանը հետևանքն է։ Պատճառը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն է։ Սերժը, բնականաբար, չէր ուզի, որ իրենց բուծած Վահանը Բաքվում այդպիսի ասուլիս տար, բայց այդպես ստացվել է։

Սա խայտառակ արդյունք է։ Եվ եթե «սահմանադրական» հեղաշրջումը տեղի ունենա, ապա մեր սերունդը, որը ճաշակել է անկախության բերկրանքը, կտեսնի նաև պետության կործանման դժոխային կադրերը։ Եվ ուրեմն՝ կա՛մ … կա՛մ։

Այս խորագրի վերջին նյութերը