Քաղաքական

19.09.2015 22:27

Հակառակորդի մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել հայ գյուղացու ուղղությամբ

Հակառակորդի մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել հայ գյուղացու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի մարտական դիրքերից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

Դեպքը տեղի է ունեցել 2015թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում: Ադրբեջանի Ջափարլու գյուղի տարածքում տեղակայված մարտական դիրքերից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով կյանքից զրկելու դիտավորությամբ տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակվել Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի, Ուռի հանդամասում գտնվող նույն գյուղի բնակիչ Ա.Թամրազյանի վարած «Նիսսան Իքսթռաիլ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Արձակված կրակոցներից վնասվել է գյուղացու ավտոմեքենան՝ պատճառելով զգալի նյութական վնաս, իսկ նրան հաջողվել է թաքնվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, որոնց արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկից հատնաբերվել է փամփուշտի գնդակին նմանվող մետաղե մասնիկ։

Նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Ա.Թամրազյանը ճանաչվել է տուժող։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։