Սերժ Սարգսյանի հեղինակած նոր Սահմանադրության նախագծի կողմնակիցները սկզբում հայտարարում էին, թե փոփոխություններն արվում են, որպեսզի կարողանանք լուծել երկրում կուտակված խնդիրները:
Բնականաբար, հանրությունն այս հեքիաթը չընկալեց այն պարզ պատճառով, որ գործող Սահմանադրությունը լիովին թույլ է տալիս լուծել խնդիրները, ինչը անցած 6-7 տարում իշխանությունը չի արել: Հետեւաբար, ոչ մի երաշխիք չկա, որ հետագայում կլուծեն:
«Այո»-ականները հետո սկսեցին մեզ համոզել, որ փոփոխություններով Սերժ Սարգսյանի եւ նրա գլխավորած կուսակցության վերարտադրության խնդիր չի լուծվում: Հանրությունն այս հեքիաթն էլ չընկալեց այն պարզ պատճառով, որ գործող իշխանությունը չի կարող անցավ գլուխը դնել ցավի տակ` սահմանադրական գործընթաց սկսել այլ ուժերի իշխանություն նվիրելու համար:
Բացի այդ` ՀՀԿ-ական պատգամավորուհին, նկատի ունենալով իր առաջնորդին, շատ բարձր երգեց իրենց կուսակցության «հիմնը»` «Ամենալավը դո՛ւ ես»:
Հիմա էլ իշխանական պատգամավորները փորձում են բոլորիս համոզել, թե սա ընդդիմության Սահմանադրություն է: Նախագծով, իբր, այնքան շատ արտոնություններ ու իրավունքներ են տրված ընդդիմությանը, որ այն ամբողջովին սպասարկելու է ընդդիմության շահերը:
Այս հեքիաթն էլ հանրությունը չի ընկալում այն պարզ պատճառով, որ մինչ հանրաքվեն Սերժ Սարգսյանն արդեն հասցրել է գնել ընդդիմադիր ուժերի եւ գործիչների մեծ մասին: Բացի այդ` անհեթեթություն է կարծել, թե Սերժ Սարգսյանն իր հանձնաժողովին հանձնարարել է մշակել ընդդիմությանը նվիրված փաստաթուղթ:
Եթե հավատանք նման պնդումներին, ապա հանրաքվեից հետո պետք է գործող իշխանությունը դառնա ընդդիմություն, իսկ ընդդիմությունն էլ` իշխանություն: Պարզ է, որ սա ֆանտաստիկայի ժանրից է: Մի խոսքով:
Մի գործընթաց արդարացնելու համար այսքան տարբեր հեքիաթներ պատմելու «այո»-ականների ճիգերը, մեղմ ասած, ծիծաղելի են: Եթե ինչ-որ բան իսկապես արվում է հանուն պետության եւ ժողովրդի, ապա հեքիաթներ պատմելու կարիք չկա:
Հեքիաթների կարիք է զգացվում միայն այնպիսի դեպքերում, երբ փորձում են քողարկել սահմանադրական փոփոխությունների իրական նպատակը: Այն է` վերացնել ՀՀ նախագահի ներկա կարգավիճակը, երկիրը գլորել «կոլեկտիվ» կառավարման անհասկանալի հորձանուտ, «պատասխանատվություն» հասկացությունը լղոզել, պետական կարգն ու հասարակական կյանքը խեղաթյուրել` ստեղծելով իրական նախադրյալներ քաոսային իրավիճակի համար:
Եվ այս հավանական աղետին մենք ընդառաջ ենք գնում միայն նրա համար, որ «Վերջի բոլշևիկը» ցմահ իշխի:
ՀՀԿ–ականների հիմնը՝ «Ամենալավը դո՛ւ ես»

Կիմա Եղիազարյան