Քաղաքական

17.09.2015 15:17

Արմեն Գրիգորյան. ««Չե՛ք անցկացնի» շարժումը քաղաքական է»

Արմեն Գրիգորյան. ««Չե՛ք անցկացնի» շարժումը քաղաքական է»

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր հրավիրված ասուլիսում հայտնել են սահմանադրական փոփոխությունների դեմ իրենց հետագա քայլերի մասին։ Մասնավորապես, սեպտեմբերի 25–ին՝ ժամը 18:00–ին, Գյումրիի Թատերական հրապարակում հանրահավաք է անցկացվելու։ Նախաձեռնության անդամների խոսքով՝ այդ հանրահավաքով տրվելու է Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների տապալմանն ուղղված հրապարակային գործողությունների մեկնարկը։

Առաջիկայում հանրահավաք կլինի նաև Երևանում։

Նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն անդրադառնալով հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ շարժումը կքաղաքականացվի՝ ընդգծել է.

–Շարժումը քաղաքական է։ Հնարավոր չէ քաղաքական հարց բարձրացնել ու վախենալ դրա քաղաքականացվելուց: Թյուր կարծիք է ստեղծվել, որ եթե շարժումը քաղաքական է, ուրեմն բոբո է։ Որևէ վտանգ չկա, որ կքաղաքականացվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։